HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձկան կերի շուկայի գերիշխողների հետևում երկու պաշտոնյաներ են կանգնած

Քրիստինե Աղալարյան
Գրիշա Բալասանյան 

Հայաստան ձկան կեր ներկրող 32 տնտեսվարող սուբյեկտ կա, սակայն  շուկայում գերիշխողը երկուսն են: Նրանց հետևում բարձրաստիճան պաշտոնյաներ են կագնած:

«Սագատի» և «Սագատի Ֆիշ» (նույն տնտեսվարող սուբյեկտն է` տարբեր կազմակերպություններով), ինչպես նաև «Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ները գրավում են տվյալ շուկայի 80 %-ը: 

«Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ի պաշտոնական բաժնետերը ՀՀ Աազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանն է` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Ընկերությունը գրանցված է Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղում: Սակայն ոլորտում բոլորը գիտեն, որ ընկերության հետևում կանգնած է Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն ու իր խնամի Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզի Զորակ համայնքում խոշոր ձկնաբուծարան ունեն: Աբրահամյան եղբայրները ձկնաբուծարան ունեն նաև Մխչյան գյուղում, և ներկրած կերը բավարարում է ոչ միայն իրենց տնեսություններին, այլ նաև վաճառքի է հանվում:

««Սագատի» և «Սագատի Ֆիշ» ՍՊԸ-ները նույն հիմնադիրներն ունեն` Տարիել Բարսեղյան, Գարիկ Սլոյան և Ալվինա Գրիգորյանը: Այս եռյակի մասին արդեն գրել ենք, երբ անդրադարձել էինք նրանց ձկնաբուծական տնտեսությանը: Նրանք մեկ այլ` «ՋԻՏԻԷՍ-ԻՄՄՕ» ՍՊԸ-ով, որտեղ հավասար բաժնեմասեր ունեին, գրանցել են իրենց ձկնաբուծարանը: Տարիել Բարսեղյանը եղել է ՀՀ Գերագույն դատարանի նախագահը, այժմ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչն է, ինչպես նաեւ արդարադատության խորհրդի անդամը, ունի դոկտոր-պրոֆեսորի գիտական աստիճան: Սակայն իրականում ձկնաբիզնեսով և կերերով զբաղվում է Տարիել Բարսեղյանի որդին` ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀԿ անդամ Տիգրան Բարսեղյանը, թեև 74-ամյա հայրը պնդում է, որ անձամբ ինքն է զբաղվում բիզնեսով, որդին դրա հետ կապ չունի: Սիփանիկի գյուղացիները մեզ հետ զրույցներում պատմեցին, որ Տիգրան Բարսեղյանն է հաճախ լինում ձկնաբուծարանում:

Բացի վերոնշյալ ընկերություններից, Գարիկ Սլոյանը և Տարիել Բարսեղյանը մեկ այլ ընկերություն են գրանցել այս տարվա հուլիսին և ձկան կերի ներկրում իրականացնում են նաև «Վեների» ՍՊԸ-ով: Ըստ ամենայնի, այս նոր ընկերությունը ՊԵԿ-ի տեղակալը ստեղծել է, որպեսզի գերիշխող դիրքի չարաշահում չդիտարկվի, քանզի այս տարվա փետրվարի 20-ին ձկան կերի շուկայի ուսումնասիրության արդյունքում ՏՄՊՊՀ-ն «Սագատի» և «Սագատի Ֆիշ» ընկերությունները ճանաչել է գերիշխող դիրք զբաղեցնողներ:

Հ.Գ. Ձկան կերի որակին, գներին և ներկրման աշխարհագրությանը կանդրադառնանք առաջիկայում: 

Լուսանկարում` ձախից` ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Տիգրան Բարսեղյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը

Մեկնաբանություններ (6)

Մեսրոպ Հարությունյան
Հոդվածը լավն էր: Ապրեք: Բայց այսպիսի սխալներ չի կարելի թույլ տալ: Մեջբերում եմ. «Սագատի» և «Սագատի Ֆիշ» (նույ տնտեսվարող սուբյեկտն է` տարբեր կազմակերպություններով), ինչպես նաև «Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ները գրավում են տվյալ շուկայի ավելի քան մեկ երկրորդը` 80 %-ը»: Հարգելիներս՝ 80% - ը ավելի քան մեկ երկրորդ չէ, այլ ուղիղ չորս հինգերորդ: Ավելի քան մեկ երկրորդը կարող է լինել 55 տոկոս, առավելագույնը՝ 59 տոկոս, որովհետեւ 60 տոկոսն էլ արդեն երկու հինգերորդ է... Ավելի լավ էր հոդվածում պարզապես գրել 80 տոկոս է: Դրանով ամեն ինչ ասված է: Կարող եք այս մեկնաբանությունը չհրապարակել, սա ձեր հետագա գործունեության համար է :
Քրիստինե
Հարգելի պրն Հարությունյան, տվյալ հաշվարկը ՏՄՊՊՀ-ինն էր, որին չէինք ցանկացել միջամտել: Այդուհանդերձ, դիտարկման համար շնորհակալ ենք, այն հաշվի առանք:
arthur
if you have time, you can also look into who is the sole importer of chicken leq quarters into Armenia(hint-the sugar guy).
Goga
Qristina, Kareli e Dzez mek anhamest Harc tal?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այլ խոսքերով՝ սա կոչվում է պետական մակարդակով մաֆիա-մոնոպոլիա: Պետական-իշխանական լծակների օգտագործում՝գերհարստանալու նպատակով: ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆ են անում. իբր թե ԵԽԽՎ-ում Զ.Փոստանջյանի ընդամենը մի ՀԱՐՑ «վնասեց» երկրին:
Greta
Grisha ja, apres shat lav hodvac e, bayc apsos, vor voch mi ban chi poxvum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter