HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արամ Մուղալյանի կյանքին վտանգ է սպառնում

Արդեն 6 օր հացադուլի եւ 2 օր ջրադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանի առողջական վիճակը վատ է եւ բժիշկների հսկողության խիստ կարիք է զգացվում:

Արամի փաստաբան Վահե Գաբրիելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Արամի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նա 48 ժամից ավելի ջրադուլի մեջ է:

«Եթե բժիշկներից հարցնեք՝ կհաստատեն, որ 3 օրն արդեն կյանքի համար վտանգավոր է, այսինքն` վաղը կրիտիկական վիճակ կսկսվի»,-ասում է Վ. Գաբրիելյանը:

Փաստաբանը կոչ է անում Արամ Մուղալյանի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ բացառվի նրա կյանքին սպառնացող վտանգը:

Տեղեկացրել էինք, որ օրեր առաջ կալանավայրից ծնողներին ուղարկած անգլերեն լեզվով նամակով Արամն ասել էր, որ «պատրաստ է թեկուզ արյան գնով հասնել արդարության»:

Հիշեցնենք, որ Արամն ու իր ընկերները` Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը մեղադրվում են գույքի ոչնչացմամբ խուլիգանություն կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության համար:

Ըստ մեղադրանքի`այս տարվա հունվարի 6-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով տղաները հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, հետո այրել են դեզի հակերից մեկը, ինչի հետեւանքով այրվել է նաեւ տարածքը հսկող շան մազերը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում:

Տղաներն իրենց մեղքը չեն ընդունում եւ արդար դատաքննության դեպքում վստահ են, որ կհասնեն արդարացման: Տուժող Սիաբանդ Խուդոյանը հերթական դատաքննություններից մեկի ժամանակ լրագրողներին ասաց, որ տղաների դեմ բողոք չունի եւ ցանկանում է, որ նրանք ազատության մեջ լինեն:

Մեկնաբանություններ (4)

Anahit
Liskayi lakoty marda spanum, ardaracnum en, liskan bolori achqi araj kina cecum, xuliganutyun chi, es xelaci tghan incha arel,vor gorc en sarqel vran, tujoghi koghmic el boghoq chka.Es inch anasun erkira, dra hamar el bolory toghnum paxchum en.Stalini jamanka senc absurd chkar. Xeloqnery es takanqnerin petq chen,irenc dzera talis,vor erkrum mnan iranc nman anasunnery u xeghch u krak jaghovurdy.Sranc hatucman jamy erba galu?
Գեւորգ
Պատմահայր Հերոդոտոսն այսպիսի դեպք է նկարագրում՝ - hզոր Դարեհ արքայի օրոք մի դատավոր կաշառք է շորթում: Արքան կարգադրում է մաշկազերծ անել խիղճը կորցրած դատավորին եւ նրա կաշուց բազկաթոռ պատրաստել: Իսկ նոր դատավոր նրա որդուն է նշանակում ու նստեցնում հենց այդ աթոռին: Այսինքն, բռնապետ լինելով, նա գոնե հասկանում է որ արդարությունն անհրաժեշտ է իր երկրի համար: Իսկ սրանք ինչ՜ են մտածում, կամ մտածոում են ընդհանրապես?
Դավիթ
Տեսնենք նոր ընտրված գլխավոր դատախազը ինչ ընտրություն կկատարի. 1. Կպաշտպանի իր ենթակա իրավապահ մարմիններին, աք կփակի ու կաշունակի այդ կեղծիքների շղթան, թե 2. Թե կբացահայտի այդ կեղծիքները, տղաներին աղատ կթողնեն, ու կապացուցվի, որ Հայաստանում դեռ արդարությունը լրիվ չի կորել, ու վոր ինքը արժանի է իր նոր ընտրված պաշտոնին:
Մամիկոն
Ես, որպես իրավաբան, կարծում եմ, որ այսքանից հետո այս անգամ դատարանն էլ ուրիշ ելք չունի ու անպայաման Արամ Մուղալյանին երաշխավորությամբ բաց կթողնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter