Տաշտուն գյուղում կանցկացվեն հասարակական լսումներ
Հոկտեմբերի 8-ին` ժամը 16.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Տաշտունի գյուղապետարանում տեղի կունենան գյուղի փորձարարական լեռնահարստացման համալիրի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ: Այս մասին հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Փորձարարական լեռնահարստացման համալիրի նախագծային փաստաթղթերը ներկայացվել են «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից: ԲՆ-ն տեղեկացնում է, որ նախագծային փաստաթղթերին մինչ հասարակական լսումները կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում:
Հասարարական լսումներն իրականացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել