Պիկետ` ի պաշտպանություն Արամ Մուղալյանի և նրա ընկերների
Վաղը` հոկտեմբերի 8-ին, ժամը 16։30 -ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի կունենա պիկետ` ի պաշտպանություն Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների:
Հոկտեմբերի 7-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վ.Խալաթյանի նախագահությամբ, մերժեց Արամ Մուղալյանի և Ռոբերտ Փիլոյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները: Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը 5 ամսից ավելի է` գտնվում են կալանքի տակ խոտի դեզ վառելու փորձ կատարելու և 36 հազար դրամի վնաս հասցնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել