HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գործարարը օֆշորի գործով դիմում է գլխավոր դատախազին

Գործարար Փայլակ Հայրապետյանը նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանանին հորդորում է անմիջապես զբաղվել օֆշորի գործով՝ անկախ նրանից, թե ովքեր են դրանում ներգրավված:

«Գիտեք՝ 10 կամ 100 դոլար չէ, 11 միլիոն դոլարը տարել են, ու չկա: Ո՞ւմ են տվել, ի՞նչ են արել, սրանց պատասխանները պետք է տրվեն: Շատ էլ որ վարչապետ է, թող կանչեն քննության: Կանչեք ասեք՝ ո՞ւր են գումարները: Վարչապետին ու Կճոյանին կանչեք քննության»,- ասում է Փայլակ Հայրապետյանը եւ շեշտում, որ ինքը պատրաստ է առերեսման:

«Երբ գնում էի Աշոտ Սուքիասյանի  տուն, վարչապետն ու Կճոյանն այնտեղ էին: Եկեղեցու երգչախումբն էլ (Կճոյանի) հետն էր. էլ թատրոն, էլ կինո, ամեն ինչ ցույց էին տալիս... Կճոյանը վանք չէր էլ գնում. առավոտից իրիկուն այնտեղ էր, ոնց որ Սուքիասյանի աշխատողը լիներ: Կճոյանի նկարն էլ՝ խաչը վերեւը, էդ տանը՝ պատին փակցված: Բա կանչեք քննեք, մի հատ հարց տվեք…»,- ասում է Հայրապետյանը:

Այս գործով նախորդ ամիս Հայաստանից քննչական խումբ էր գործուղվել Կիպրոս: Փայլակ Հայրապետյանը, փոխանցելով քննիչի խոսքերը, նշում է, որ գործի մասին տվյալներն արդեն ստացվել են. «Բայց քննիչն ասում է՝ դեռ պատրաստ չեն, տվել ենք թարգմանության: Ինչ թարգմանություն է, ինչ են ուզում ասած կամ թարգմանած լինել, չեմ հասկանում»:

Դեռ մեկ ամիս առաջ Հայրապետյանը «Հետքին» հայտնել էր, որ երբ Աշոտ Սուքիասյանին հարցրել է, թե ինչ է արել բանկից վերցրած փողը, վերջինս սկսել է թվարկել. «…Վարկի հինգ տոկոսն էլ ատկատ եմ տվել բանկին»: Քննիչն էլ, ըստ Հայրապետյանի, միայն երկու օր առաջ իր հարցադրմանն ի պատասխան ասել է, որ այդ դրվագով մոտ օրերս իրեն կհրավիրեն ոստիկանություն:

«Բանտերը լցված են սրա-նրա գրպանից 10 հազար դրամ գողացողներով: Այստեղ մոտ 600 հազար դոլար ատկատի մասին է խոսքը, բան չեն անում: Այլանդակությունը, խաբեությունը հենց «Ամերիաբանկի» կազմած բիզնես ծրագրից է սկսել»,- ասում է գործարարը եւ հույս հայտնում, որ գլխավոր դատախազը միջոցներ կձեռնարկի, որպեսզի հարցաքննվեն նաեւ «Ամերիաբանկի» տնօրինության անդամ, կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը եւ AMERIA GROUP (CY) LIMITED-ի տնօրեն, բանկի խորհրդի անդամ Անդրեյ Մկրտչյանը:

«Մինչև ե՞րբ են սենց շարունակելու. երկրում մարդ չմնաց, այնքան են հուսալքվել, որ ունեւորներն էլ են գնում, վերջում մնալու են միայն իրենք: Իսկ արտագաղթի խնդիրը լուծելու համար արդարություն է պետք»,- ասում է Փայլակ Հայրապետյանը:

Մեկնաբանություններ (4)

SerVol
Ինչ’ վարչապետ, պատուհաս մեր գլխին, -ի, 500 մլն վարկի, որ’ մեկը թվարկես: Հավի գողության համար 10-12 տարի են տալիս, իսկ միլիոնավոր դոլարներ լափելը օրինական է.... Ոչ մի կասկած չունեմ, որ նշվածը լափել է վարչաՓետը....
Հայկական վարիանտ
1-ին: Լափելու դեպքում պիտի այնքան լափես, որ բացվելու դեպքում մարդիկ ուղղակի շփոթվեն, վախենան ու հարգեն - թե բա էս բաներն ու էսքանն անողին մենք էլ ինչ՜ կարող ենք անել!
Mihran
Sadly the county is run by a bunch of crooks and thugs from President to Catholicos.
Raffi
The church and country has been hijacked by crooks.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter