HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Կամուֆլյաժով նիստին ներկայանալը շիզոֆրենիա՞ է, ինֆանտիլի՞զմ, թե՞ հետապնդման մանիա

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը երեկ գումարեց ռազմական հարցերին նվիրված մի նիստ: Կարծես, զարմանալու բան չպիտի լիներ, եթե կառավարության անդամներն ու նիստին ներկա այլ անձինք չկրեին ռազմական հագուստ, այն էլ, դրա պաշտպանական գույների (դեֆորմացնող կամուֆլյաժ) տարբերակը:

Այդ առթիվ այս հոդվածը նվիրում եմ ՀՀ կառավարության անդամներին:

Կամուֆլյաժը

Այսպիսով, ի գիտություն ՀՀ կառավարությանը, զինվորական հագուստը ստեղծվել է հույների կողմից հին աշխարհում, և այն կոչված էր ռազմի դաշտում օգնելու մարտիկներին տարբերել հակառակորդի զինվորներին:

Հրացանների զարգացման հետ զարգացավ նաև ռազմական հագուստը… Այն սկսեցին պատրաստել տեղանքի (սովորաբար` կանաչ) գույնի՝ հակառակորդի կողմից վատ նկատվելու նպատակով: Այդ գույնը կոչվեց պաշտպանական, իսկ դրա էլ ավելի արդիականացված տարբերակը` դեֆորմացնող կամուֆլյաժ:

Կառավարությունը` խրամատու՞մ

Եթե խնդրո առարկա նիստը տեղի ունենար սահմանապահ «բլինդաժ»-ում, կամ, առնվազն, սահմանամերձ գյուղում, կամուֆլյաժ հագնելը կլիներ ադեկվատ ու արդարացված: Սակայն, նիստը, որը տեղի ունեցավ Երևանի կենտրոնում` ՀՀ կառավարության շենքում, հազիվ թե լիներ հակառակորդի դիպուկահարների նշանոցի տակ:

Եվ ուրեմն, կառավարության անդամները կամուֆլյաժ էին հագել բացառապես դեմոնստրատիվ նկատառումներով: Բայց  չգիտեմ, թե ինչ էին ուզում ցուցադրել դրանով:

Ախտորոշումը

Մի կողմ թողնելով այն, թե ինչ իրավունքով էին բանակում երբեք չծառայած անձինք «հայկական բանակ» գրառումով  զինվորական հագուստ հագել, և որտեղից (կամ, ում հաշվին) էին իրենք այդ հագուստը գտել, անդրադառնանք հարցի բժշկական կողմին:

Թեև ես հոգեբույժ չեմ, ինձ համար պարզ է, որ եթե մարդը կառավարության նիստին ներկայանում է իր պաշտոնի ու կոչման հետ որևէ կապ չունեցող հագուստով, ապա այդ մարդը, հավանաբար, ինչ-որ շեղումներ ունի:

Նույն հաջողությամբ նիստին կարելի է ներկայանալ լողազգեստով, Լյուդովիկոս 13-րդի հրացանակիրների համազգեստով, կամ, ասենք, մայաների տարազով:

Սակայն քանի որ կառավարության անդամները նախընտրել են հենց զինվորական պաշտպանական գույնի հագուստը, կարելի է, ենթադրաբար, տալ հետևյալ երեք ախտորոշումներից մեկը.

Շիզոֆրենիա – կառավարության անդամները իրենք իրենց ներշնչել են, որ զինվորական են, և ըստ այդմ էլ հագնվել են:

Ինֆանտիլիզմ – կառավարության անդամները երեխա են մնացել և շարիկով ատրճանակներով խաղալու փոխարեն զինվորական հագուստ են կրում:

Հետապնդման մանիա – կառավարության անդմաներին թվում է, որ իրենց դիպուկահար է հետապնդում և, համապատասխանաբար, պաշտպանական հագուստ են հագել:

Սա այն եզակի դեպքերից է, երբ կառավարության քայլերը ավելի շատ ծիծաղելի են, քան լացելու առիթ են տալիս… Բայց հարգելի պարոնայք նախարարներից բանակում չծառայածներ, կարող եք նիստերին թեկուզ մերկ գալ, դա քիչ բան կփոխի երկրի համար, սակայն դուք իրավունք չունեք կրելու «հայկական բանակ» գրառմամբ զինվորական համազգեստ:

Մեկնաբանություններ (4)

Կեսար
Հաց եւ խաղեր! Դե, հացը քիչ է, գլադիատորներ էլ չունենք, գոնե խեղճ ժողովրդին մի բանով չպիտի զբաղեցնեն՜:
SerVol
Թիթիզություն, ցուցամոլություն..չէ, .ավելի կոպիտ ածականներ պետք է ընտրել.....
Varujan
I have a simpler explanation. They are the garbage of the Armenian nation.
Գեւորգ
Իրավ կտրիչ արծիվներու կնմանին հայ առաջնորդներ! Տակավին ոչ երիտասարդ տիկին նախարար Հրանուշ նույնիսկ ինքնաձիգ ձեռքն առած է եւ քաջաբար գնդակներ արձակած է երեւութական թշնամիի ճակտին! (չար լեզուներ ըսած են իբր զինքը աչքեր գոցած է կրակելու ատեն, սակայն ես անոնց երբեք չեմ հավատար!) Արդ ուրեմն, այսուհետ ազգս իրաունք ունի միամիտ քնանալու, քանզի մեր ապահովություն քաջակորով ձեռքերու մեջ է !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter