HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Մաքսային միության որոշումները չպետք է պարտադիր լինեն ՀՀ-ի համար. Խաչատուր Քոքոբելյան

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշում է, որ Հայաստանի Հանապետության` Մաքսային միությանը անդամակցելու դեպքում պետք է դիտարկել 3 հիմնական խնդիր՝ ինքնիշխանություն, անվտանգություն և զարգացման հեռանկարներ:

«Կարծում եմ, որ Մաքսային միությունը դեմ է պետական ինքնիշխանությանը», - հայտարարեց պատգամավորը «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները. Եվրոպա, թե Ռուսաստան»  քննարկման ժամանակ:

Նրա խոսքով` քանի որ ՄՄ-ում գործում է տնտեսական առանձին կոմիտե, որի որոշումները պարտադիր են անդամ երկրների համար, ապա այս դեպքում տեղի է ունենում իշխանության զիջում. հետևաբար, նման պարագայում տեղին չէ խոսել Ռուսաստանից եկող գազի գնի իջեցման մասին:

Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, Խ. Քոքոբելյանը կարծում է, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության երաշխիքը կարող է լինել ազատ տնտեսություն, կայուն և զարգացման հեռանկարներ ունեցող պետությունը և ոչ թե Ռուսաստանը կամ ԵՄ-ն: Մյուս կողմից նա նշեց, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն այժմ ի վիճակի չեն լուծել Ղարաբաղի հիմնախնդիրը:

«Դրա լուծման բանալին գտնվում է միջազգային հարթակում, և պետք է լինի գերտերությունների շահերի համընկնում այս հարցում», - հավելեց պատգամավորը:

Նրա խոսքով` Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս միջազգային նշանակության կոնֆլիկտ է, ոչ թե միայն տեղական: Եվ քանի որ առկա է շահերի բախում, ապա պետք է կարողանալ իրականացնել արտաքին այնպիսի քաղաքականություն, որի դեպքում հնարավոր կլինի առկա շահերը համադրել: Հակառակ դեպքում, ինչպես ցույց է տվել պատմությունը, տուժում են փոքր երկրները:

Խ. Քոքոբելյանի կարծիքով` այն երկրում, որտեղ տնտեսությունը կաթվածահար է, կորցնել զարգացման այնպիսի հնարավորություն, ինչպիսին է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, առնվազն անմտություն է: Նա համոզված է, որ ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրերը սահմանափակումներ չեն ներառում:

«Իսկ Մաքսային միությունը պարզապես թելադրում է սահմանափակումներ: Ասոցացման դեպքում գործ ունենք ստանդարտների հետ, իսկ Մաքսային միության դեպքում գործ ունենք ինքնիշխանության սահմանափակման հետ», - հավելեց Խ. Քոքոբելյանը:

«Հետքի» հետ զրույցում պատգամավորը չբացառեց, որ ՄՄ-ին անդամակցելու հարցում ՀՀ նախագահի նկատմամբ ճնշումներ են կիրառվել, սակայն հավելեց, որ որևէ ճնշում չի արդարացնում իշխանությունների այդ քայլը: Պատգամավորը «հույսեր չի փայփայում, որ կարող է լինել այնպես, ոչ չմտնենք ՄՄ»: Նրա կարծիքով` ՄՄ մտնելու գործընթացը ներկա արտաքին քաղաքականության պարագայում կախված է ՌԴ-ի մոտեցումներից, սակայն իշխանությունները, որոնք պատախանատու են այդ գործընթացի համար, պետք է փորձեն կնքել այնպիսի պայմանգիր, որը չխոչընդոտի ՀՀ-ի հարաբերություններն այլ երկրների հետ:

«Գուցե ՀՀ-ն բավարվի դիտորդի կարգավիճակով կամ մեկ այլ կարգավիճակով, որի պարագայում Մաքսային միության որոշումները պարտադիր չեն լինի ՀՀ-ի համար», - նշեց պատգամավորը:

Նրա կարծիքով` Ասոցացման պայմանագիրը չի կնքվի, սակայն դա համարում է ոչ թե կորսված հնարավորություն, այլ կորսված ժամանակ, քանի որ տարիներ են պահանջվելու ՀՀ-ի զարգացումը եվրոպական ուղղությամբ ապահովելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter