HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ առևտրի դեպարտամենտը կվերապատրաստի ՊԵԿ-ի աշխատակիցներին

ԱՄՆ առևտրի դեպարտամենտը «Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի» շրջանակներում եռօրյա սեմինար կկազմակերպի Հայաստանում պետական եկամուտների կոմիտեի` մաքսային գնահատման և դասակարգման ոլորտի աշխատակիցների համար:

Առաջին սեմինարը կղեկավարեն երկու խորհրդատուներ ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության կոմիտեից, և մեկ խորհրդատու ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակից: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի պաշտոնական կայքէջը` ավելացնելով, որ սեմինարավարների առաջնահերթ նպատակն է լինելու ապահովել, որ Հայաստանում պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող մաքսային գնահատման և դասակարգման գործընթացը լինի «արդար, ներդաշնակ և թափանցիկ, ինչպես նաև համապատասխանի Մաքսերի եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի (General Agreement on Tariffs and Trade - GATT ) և Առևտրի համաշխարհային կազմակերպության մաքսային գնահատման համաձայանգրի (WTO Customs Valuation Agreement) պահանջներին: ԱՄՆ -ի առևտրի դեպարտամենտը տեղեկացնում է, որ վերոնշյալ խորհրդատուները նպատակ ունեն վերապատրաստել պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին մաքսային գնահատման և դասակարգման բոլոր ասպեկտներում, իսկ «հարկային գնահատման և դասակարգաման արդար, թափանցիկ և ներդաշնակ գործընթացը կստեղծի բիզնես միջավայր, որն իր հերթին կնպաստի օտարերկրյա ուղիղ ներդրումներին Հայաստանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter