HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ է արձակվել ևս 43 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 11-ին` ժամը 19:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 43 դատապարտյալ:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից` 4, «Արթիկ» ՔԿՀ-ից` 1, «Էրեբունի» ՔԿՀ-ից` 26, «Կոշ» ՔԿՀ-ից` 2, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից` 6, «Վանաձոր» ՔԿՀ-ից` 1, «Աբովյան» ՔԿՀ-ից` 1, (կին դատապարտյալ) «Հրազդան» ՔԿՀ-ից` 2 դատապարտյալ:

Ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ:

Այս մասին տեղեկացնում ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter