
Տիգրանը դատարանի դահլիճից է հետևում ընկերների դատին (լուսանկարներ)
Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը 2 տարուց ավելի կալանքի տակ գտնվելուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմամբ համաներմամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Տ. Առաքելյանը արդարացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությանն գործադրում), մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը և 258-րդ հոդվածով (խուլիգանություն): Տ.Առաքելյանին նշանակվեց պատիժ՝ ազատազրկում 3 տարի ժամկետով, ապա նա ազատ արձակվեց համաներմամբ: Դատավոր Եվա Դարբինյանի որոշումն ուղեկցվեց դահլիճում գտնվողների բուռն ծափողջույններով:
Համաներմամբ ազատ արձակվեց նաև ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանը, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը ՀՀ ՔՕ 258-ր հոդվածի 1 և 2 –րդ կետերով մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 1 տարվա փորձաշրջանով:
Մեկնաբանել