
Այսօր երեկոյան՝ Իտալիա-Հայաստան
Այսօր Իտալիայի Նապոլի քաղաքում տեղի կունենա աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Իտալիա-Հայաստան հանդիպումը: Այս եւ խմբի մյուս՝ Չեխիա-Բուլղարիա, Դանիա-Մալթա հանդիպումների ելքից է կախված, թե ով կզբաղեցնի երկրորդ տեղը եւ փլեյ-օֆ փուլի ուղեգիր ձեռք կբերի: Այս պահին լավագույն հնարավորությունն ունեն դանիացիները, չնայած նրանց կարող են խանգարել բուլղարները:
Հայաստանի եւ Չեխիայի հնարավորությունները աղոտ են: Մեզ համար անհրաժեշտ է, որ չեխերն ու բուլղարները ոչ-ոքի խաղան, Մալթան հաղթի Դանիային, դե իսկ մենք պարտավոր ենք հաղթել իտալացիներին: Անշուշտ, խնդիրը շատ բարդ է, սակայն իտալացիները ժամկետից շուտ ուղեգիր են ձեռք բերել եւ, ինչպես շեշտել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, հայ ֆուտբոլիստների մոտիվացիան ավելի մեծ է լինելու այս խաղում: Մյուս կողմից՝ իրենց հարկի տակ իտալացիները կցանկանային բարձր նոտայով ավարտել ելույթները:
Հիշեցնենք, որ երեւանյան առաջին հանդիպումն ավարտվել է Եվրոպայի փոխչեմպիոնների հաղթանակով՝ 3-1: Մեր թիմից գոլի հեղինակ էր դարձել Հենրիխ Մխիթարյանը: Նապոլիի խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Ներկայացնենք Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի տեսանյութը տարածել է armsport.am-ը:
Լուս.՝ ffa.am-ի
Մեկնաբանել