HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում». վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի բացմանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության պատոնական կայքէջը: Համաժողովի ընթացքում քննարկման հիմնական թեման է լինելու եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրները: 

«Ժամանակակից աշխարհում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ և ցանկացած կառավարություն աշխատում է ճիշտ կողմնորոշվել իր ռազմավարությունն ընտրելիս: Այս տարի Չինաստանում կայացած ամառային Դավոսի ժամանակ տարբեր երկրների կառավարությունների ղեկավարներ քննարկում էին, թե որոնք են ժամանակակից աշխարհի մարտահրավերները, և որն է դրանց լավագույն պատասխանը: Ֆորումի մասնակիցները համաձայնության եկան մի հարցի շուրջ, որ այդ մարտահրավերներին լավագույն պատասխանն այն բարեփոխումներն են, որոնք պետք է իրականացվեն կրթական համակարգում: Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում, որտեղ հիմնական առանձնահատկությունը փոփոխությունների արագությունն է և անորոշությունների տեսակարար կշռի ավելացումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը, դիմելով համաժողովին ներկա ուսանողներին, նշել է, որ համալսարանների շուրջ պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց իրենց գիտելիքները ներառել արդյունաբերության մեջ: Նա հույս է հայտնել, որ այս համաժողովը կհուշի պատասխաններ, թե ինչպես իրականացնել այդպիսի ծրագրեր և հասնել հաջողության: 
Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակում: 
Համաժողովին մասնակցում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը և կրթության ոլորտի այլ մասնագետներ եվրոպական տարբեր երկրներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter