Ճանապարհ դեպի անհայտը
Հայկական արմատներով ամերիկացի ռեժիսոր Աննա Կոնդոն հոկտեմբերին 7-11-ը Հայաստանում նկարահանել է իր հերթական ֆիլմը: Ֆիլմը, սակայն պատրաստ կլինի միայն 2015 թ.-ին, և մինչ այդ ռեժիսորը չի ցանկանում դրա մասին մանրամասներ ասել: Ֆիլմը պատմում է երկու ամերիկացի զբոսաշրջիկների մասին, ովքեր հատուկ առաքելությամբ գալիս են Հայաստան: Այստեղ նրանց ուղեկցում են հյուրանոցի աշխատողները` վարորդը` Գարոն և էքսկուրսավարը` Լիլիթը:
Գարոյի դերում հանդես է եկել «Երևանի մնջախաղի պետական թատրոնի» դերասան Հովհաննես Հաջինյանը, իսկ Լիլիթի դերում` «Էպսիդոն թատրոնի» տնօրեն, դերասանուհի Լիանա Ավետիսյանը:
Ֆիլմն անակնկալ է լինելու ոչ միայն լսարանի, այլ նաև ֆիլմում նկարահանված դերասանների համար: Ի տարբերություն ռեժիսորի, ով գիտեր` ինչ ֆիլմ է ուզում ստանալ և ինչպես, դերասանները չգիտեին, թե ինչ է սպասվում իրենց ֆիլմում: Կա կոնկրետ պատմություն, կան դերեր, սակայն դերասանները գիտեին միայն իրենց կերպարի ով լինելը: Իսկ թե ինչ է անելու ֆիլմի պատմության ընթացքում այդ հերոսը, նրանց համար ամբողջ նկարհանման ընթացքում մնում էր անհայտ: Ֆիլմը իմպրովիզ էր` նկարահանված նկարահանաման հրապարակում դերասաններին արված ցուցումների հիման վրա:
Թե Լիանան, թե Հովհաննեսը ունեն ֆիլմերում նկարահանվելու փորձ, սակայն նման ձևաչափով ֆիլմում նկարահնվում էին առաջին անգամ: Եվ եթե ցանկացած կերպարի ստեղծման մեջ իր առանձին դերակատարումն է ունենում նաև դերասանը, ապա այստեղ դերասանի ներդրումը շատ ավելին էր, քանի որ չկար հստակ սցենար, ժամանակ` աշխատելու այդ կերպարի վրա կամ այն զարգացնելու: Ամբողջ ֆիլմը նկարահանվել է մեկ դուբլով. երկրորդի հնարավորությունը պարզապես չի եղել: Սակայն ռեժիսորի նպատակն էր տեսախցիկի առջև ստանալ դերասանների առաջին ռեակցիները: Նկարահանման յուրաքանչյուր օրը միանգամայն տարբերվում էր նախորդից, քանի որ դերասանները չգիտեին, թե այդ օրն իրենց, ավելի ճիշտ` իրենց կերպարներին ինչ է սպասվում: Հայ դերասանները այս ֆիլմը բնութագրում են որպես «ճանապարհ դեպի անհայտը»:
Հովհաննեսը ֆիլմի առաջարկը ստացել է ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, երբ պարզապես հաղորդագրության միջոցով նրան առաջարկել են մասնակցել հայ-ամերիկյան նախագծին:
Սկզբում զարմացել է: «Մտածեցի` կամ հեքիաթ է կամ իմ ընկերներից մեկը կատակ է արել, - հիշում է Հովհաննեսը: - Իմ կարիերայում առաջին անգամ էր, որ նկարահանվեցի մի ֆիլմում, որտեղ նախապես չգիտեի սցենարը»:
Առաջարկի մասին երկար է մտածել, քանի որ ծանոթ չէր ոչ նկարահանող խմբին, ոչ էլ բացակայող սցենարին:
Իսկ Լիանան ռեժիսորին` Աննա Կոնդոյի հետ ծանոթ էր դեռևս 2009 թ.-ից, երբ վերջինս «Հպարտ Իզան» ֆիլմով մասնկացում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Դեռևս այդ ժամանակ նա դերասանուհուն «մոտ ապագայում փոքր դեր է խոստանում»: Մոտ ապագան տևում է 4 տարի, իսկ փոքր դերը, պարզվում է, բավականին մեծ է:
«Սկզբում, մեղմ ասած, սարսափեցի, որովհետև սովորաբար ֆիլմում կա այդ ապահովագրությունը, որ եթե մի բան չստացվի, կարելի է կրկին փորձել: Իսկ այստեղ նման հնարավորություն չկար», - այսպես է բնութագրում իրավիճակը Լիանան, երբ իմանում է, որ ֆիլմը նկարահանվելու է իմպրովիզներով, մեկ դուբլով և առանց սցենարի:
Հետո, երբ դիտում է Աննայի հարցազրույցներից մեկը և իմանում, որ սա ռեժիսորի` նման ֆիլմ ստեղծելու արդեն երկրորդ փորձն է, որոշում է համաձայնվել:
«Եվ հետո պարզապես որոշեցի վստահել նրան, այդ պահից սկած ամեն ինչ ավելի լավ ընթացավ», - պատմում է Լիանան:
Դերասանուհու համար հետաքրքրական է այն հանգամանքը, որ ամբողջ նկարհանող խումբը, որտեղ շատերն առաջին անգամ էին իրա հետ աշխատում, կարողացան արդյունավետ աշխատել և 90%-ով անել այն, ինչ ուզում էր ստանալ ռեժիսորը: Հայ դերասանները մասնավորապես շեշտում էին ամբողջ նկարահանող խմբի պրոֆեսիոնալիզմը: Իսկ Հովհաննեսի դիտարկամամբ` տպավորություն էր, թե նկարահանվում է հոլիվուդյան ֆիլմում, սակայն նկարահանումներն անց են կացվում Հայաստանում:
«Ուրախ եմ, որ այսպիսի մի պատմության մեջ ընկանք, և տխուր եմ, որ մեզ երկորդ հնարավորությունը չտրվեց այս ֆիլմում որպես դերասան ավելի լավ դրսևորվելու համար», - խոստավանում է Հովհաննեսը:
Վերջինիս կարծիքով` սա այնպիսի փորձառություն էր, որ երևի թե պետք է յուրաքանչյուր դերասանի:
«Ինձ շատ էր պետք նման բան», - ասում է Հովհաննեսը:Իսկ Լիանային ֆիլմը տվեց նկարհանման հրապարակում գտնվելու վստահություն: «Ավելի մեծ ուժ է տալիս, երբ տեսնում ես, որ ռեժիսորը քեզ հավատում է», - ասում է դերասանուհին: Այժմ դերասանները հիացմունքով են հիշում նկարահանումների ողջ ընթացքի մասին, բայց և անհամբեր սպասում «անվերնագիր նախագծի» պրեմիերային, քանի որ նրանք էլ չգիտեն, թե արդյունքում ինչ ֆիլմ են ստացել:
Նրանք ամեն օր մտածում էին, թե ինչպես է ավարտվելու ֆիլմը, ինչ մասին է այն և ինչ ժանրի: Բայց հիմա էլ շատ մոտավոր պատկերացումներ ունեն դրա մասին: Ռեժիսոր Աննա Կոնդոն ևս չի ցանկանում խոսել ֆիլմի մասին, որի վրա աշխատել է շուրջ 4 տարի և նկարհանել 7 օր: Ֆիլմի պրոդյուսերն է Ալեքս Շաղապանտիեն, իսկ հայկական կողմից պրոդյուսներն են եղել Արևիկ Ավանեսյանը և Հասմիկ Հովհաննիսյանը (HY pictures ընկերություն):
Լուսանկարները` դերասանների ֆեյսբուքյան էջերից, առաջին լուսանկարում` Հովհաննես Հաջինյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել