Եվգենի Կասպերսկի. «Մենք օգնում ենք դարձնել Հայաստանի կիբեր միջավայրն ավելի հանգիստ և պաշտպանված»
«Ցավոք պետությունները մեզ հաշվետվություն չեն տալիս իրենց ակտիվության մասին, մենք կարող ենք միայն ենթադրել կամ օգտվել այն ինֆորմացիայից, որը կարողացել ենք ձեռք բերել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Կասպերսկի լաբորատորիայի» հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին՝ անրադառնալով այն հարցին, թե ինչպես է հնարավոր պաշտպանվել այն պետություններից, որոնք համագործակցում են կիբեր հանցագործների հետ:
ՏՏ ոլորտի մասնագետը նշեց, որ իրենց հայտնի են դեպքեր, երբ կիբեր հանցագործները սկսել են ակտիվորեն համագործակցել պետական օրգանների հետ: Եվ. Կասպերսկին համոզված է, որ պետություները սկսում են օգտագործել այն կիբեր հանցագործներին, որոնց ձերբակալում են: Վերջիններիս կանգնեցնում են ընտրության առջև. կամ բանտ կամ համագործակցություն:
«Չեմ բացառում այն, որ որոշ պետություններում պետական հատուկ ծառայությունները ակտիվորեն աշխատում են անկախ կամ կիսանկախ հակերային կազմակերպությունների հետ: Սակայն սրա ապացույցներ չկան», - հավելեց Եվ. Կասպերսկին: Վերջինս նշեց, որ իրեն պետություն-կիբեր հանցագործների համագործակցությունից առավել անհանգստացնում է ահաբեկչության գործոնը:
«Ես վախենում եմ, որ ահաբեկչությունը և քրեական մաֆիան (ամենահզորը նարկոմաֆիան է) կսկսի շահագործել, վարձել կամ ստիպել կիբեր հանցագործներին աշխատել իրենց համար»,- ասաց Եվ. Կասպերսկին :
Նրա կարծիքով՝ կիբեր անվտանգության ոլորտում պետք է լինի պետական կանոնակարգում կրիտիկական ենթակառուցվածքների, համակարգչային ինֆորմացիայի, բիզնեսի և հասարակ օգտատերերի համար: Պետք է լինեն համապատասխան փաստթաղթեր, որոնք դասակարգում են համակարգչային գրոհները: Դրան պետք է հաջորդի տեխնոլոգիաների զարգացումը և մասնգետների ուսուցանումը: Եվ. Կասպերսկու խոսքով՝ սա ահռելի աշխատնք է. դա դեռ ընթացքի մեջ է, բայց դեռևս բավարար չէ:
«Մենք փորձում ենք համակարգերը դարձնել առավել ապահով ու անվտանգ: Բայց դա անում ենք առանց պետական լուրջ օգնության», - հայտարարեց Եվ. Կասպերսկին:
Նա նշեց, որ կիբեր անվտանգության ընկերությունը գրեթե նույնանման գաղափարներ, տեխնոլոգիաներ են առաջարկում բոլոր այն պետություններին, ովքեր դիմում են իրենց՝ համակարգչային ցանցերի անվտանգության համար: Նրա խոսքով՝ Հայաստանում բարդ իրավիճակ է՝ կապված Ադրբեջանի հետ կոնֆլիկտի հետ, սակայն նման իրավիճակներ կան այլ երկրներում ևս:
«Մենք օգնում ենք և օգնելու ենք դարձնելու Հայաստանի կիբեր միջավայրն ավելի հանգիստ և պաշտպանված, բայց ձեր համակարգերի պաշտպանության համար չի պահնջվում հատուկ տեխնոլոգիաներ: Ամբողջ աշխարհում կիբեր համակրգերը գրեթե նույնն են»,- հայտարարեց Եվ. Կասպերսկին:
Նրա խոսքով՝ բոլոր երկրների համար հանձնարարականները գրեթե նույնն են. միջազգային համագործակցություն, ազգային կանոնակարգում, տեխնոլոգիաներ և ուսուցում:
«Մենք մեծ հեռավորություն են պահում քաղաքական հարցերից, չենք կարող մեր գործունեությունը կապել քաղաքականության, կրոնական, ազգայնական հարցերի հետ», - հայտարարեց Եվ. Կասպերսկին :
Հանդիպման ընթացքում լրագրողներից մեկը նաև հետաքրքրվեց, թե որքան հայեր են աշխատում Կասպերսկու հետ:
Երբ նկատեցի, որ Մոսկվայում՝ մեր կազմակերպությունում, աշխատում են մեծ թվով հայեր, նրանց առաջարկեցի ստեղծել փոքր սփյուռք և գլխավոր ընտրել, ով կկարգավորի իրենց գործունեությունը, - ժպտալով պատմում է Կասպերսկին: - Շատ հայեր կան, նրանցից երբեմն սովորում եմ հայկական նոր բառեր՝ չկտրվելով գործից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել