HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«SOS Մշակույթ»-ի փակումը (լուսանկարներ)

Հայաստանի հյուսիսային շրջանի սահմանամերձ գյուղերից և քաղաքաներից  Երևան էին եկել բազմաթիվ դպրոցականներ, մասնակցելու «SOS Մշակույթ» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը:

Երեխաները ԵՄ-ի և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակներում շուրջ երկու տարի երիտասարդ թրեյներների հետ արտադպրոցային դասերի, ճամբարների ընթացքում յուրացնում էին զանազան հմտություններ, ծանոթանում էին նոր մարդկանց հետ և ձեռք էին բերում ժամանակակից աշխարհի ու սեփական մշակույթի մասին զանազան գիտելիքներ:

Ծրագրի գործընկեր, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը երեխաների համար նախատեսված դասընթացներից բացի կարևորեց նաև այն, որ ճամբարում եղած ժամանակ նրանք սովորեցին իրենց, ինչպես նաև ուրիշի հետևից թողած աղբը հավաքել: Այդ տարրական սովորությունը, Կարապետյանի դիտարկմամբ, ոչ պակաս կարևոր է, քան մշակութային արժեքների պահպանումը և նոր գիտելիքների ձեռքբերումը:

Փակման արարողության ժամանակ դպրոցականները խոստովանեցին, որ միայն մի բանի համար են տխրել՝ ծրագրի ավարտի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter