
«Խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» (լուսանկարներ)
Հոկտեմբերի 21-22ը Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցում «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» անվամամբ միջազգային խորհրդաժողով է անցկացվում:
Այսօր` հոկտեմբերի 21-ի առավոտյան, Մարիոթ Արմենիա հյուրանոցի դիմաց մի խումբ քաղաքացիններ բողոքի ակցիա էին իրականացնում: Ակցիայի մասնակիցների դիտարկմամբ Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունն է այլատյացություն և անհանդուրժողականություն տարածում, այդ իսկ պատճառով անհեթեթ է դառնում նմանատիպ խորհրդաժողովը, որին մասնակցում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:
Ակտիվիստների խոսքերով իրենց ուղերձն առաջին հերթին ուղղված է ոչ թե եվրոպացի իշխանավորներին, այլ եվրոպական հասարակությանը:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հյուրանոցի բացօթյա սրճարան իջնելու ընթացքում ծանոթացավ ակցիայի մասնակիցների պարզած պաստառների բովանդակությանը:
Ակտիվիստները, պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե մեր երկրում հանդուրժողականության որոշակի դրսևորումներ արդեն կան, ասացին, որ չի կարելի հանդուրժող լինել մի հարցում և անհանդուրժող մեկ այլ հարցում. կամ հանդուրժող ես, կամ հանդուրժող չես:
Հյուրանոցի դիմաց մի փոքր մնալուց հետո ակտիվիստները մտան ներս` խորհրդաժողովի դահլիճ, պաստառները որոշ ժամանակ պարզած պահելուց հետո թողեցին դրանք գլխավոր ամբիոնի մոտ, որտեղից ելույթ էին ունենում բանախոսները, այդ թվում` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել