HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Զոհրաբյան. մարդկանց պետք չի ձուկ բռնել սովորեցնել, որովհետև ձուկ չկա...

Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված «Զվաղվածության մասին» օրինագծին, ասաց, որ դա դատարկ օդ է: «Այսօր երկիրը հասցված է այն վիճակի, որ այդ 18.000 դրամը այդ 20.000 քաղաքացու համար ևս չկա: Ուստի, հիմա փորձում են շատ գեղեցիկ, շատ գլոբալ, բարդ ձևակերպումներով, որ մենք պետք է սովորեցնենք ՀՀ քաղաքացուն` ինչպե՞ս դառնալ որակյալ մասնագետներ»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրան` մեր խնդիրն այն է, որ ոչ թե մարդիկ չունեն համապատասխան որակավորում, այլ որ վարվող քաղաքականության արդյունքում այսօր ուղղակի գոյություն չունի աշխատատեղ, և մարդիկ հեռանում են: «Այն, ինչ որ դուք հայտարարել էիք, միֆ է, և այսպես էլ միֆեոլոգիաներով շարունակում եք ձեր քաղաքականությունը: Հիշո՞ւմ եք, որ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի տրամադրած գումարի 16 մլն-ը ծախսեցիք՝  մարզային բնակչության գլխին «Ինչպե՞ս ցանել կարտոֆիլը» թեմայով լոլոներ կարդալու համար: Այսինքն` պետք չէ նորից փորձել վերապատրաստել, նորից ինչ-որ դասընթացներ կազմակերպել մեր քաղաքացիների համար»,- նշեց Ն. Զոհրաբյանը:

Նրա ասելով` այսօր կան հրաշալի մասնագետներ, ովքեր ոչ թե համապատասխան մասնագիտական որակավորում չունեն, այլ լքում են Հայաստանը, քանի որ աշխատանք չկա: «Ամեն ինչ շատ պարզ է. այս նախագիծը բերել եք նրա համար, որովհետև այդ գումարը ևս չկա»,- նկատեց Ն. Զոհրաբյանը` ավելացնելով, մարդկանց պետք չի ձուկ բռնել սովորեցնել, որովհետև ձուկ չկա, իսկ կարթ բռնել մարդիկ լավ գիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter