HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն այցելել է Տավուշի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասրակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Նախագահն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի՝ ԿԲ աշխատակիցների համար կառուցված բազմաբնակարան շենք (64 ծառայողական բնակարաններով և 6300մ2 ընդհանուր բնակելի տարածքով), ծանոթացել բնակարանային պայմաններին, զրուցել Դիլիջան տեղափոխված ԿԲ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հետ:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև շենքի 1-ին հարկում գործող միջազգային չափանիշներին համապատասխան ցերեկային ժամանցի մանկական կենտրոն, որտեղ հաճախում են ԿԲ աշխատակիցների 2-6 տարեկան 15 երեխաներ: Մանկական կենտրոնը նախատեսված է նաև Դիլիջանի և հարակից բնակավայրերի երեխաների համար:

Դիլիջանում նախագահը ծանոթացել է ԿԲ աշխատակիցների համար կառուցված բնակելի տարածքներին, որտեղ քոթեջներից բացի նախատեսվում է ունենալ նաև սպորտային միջոցառումների, առևտրի և սպասարկման ենթակառուցվածքներ, բացօթյա և փակ լողավազաններ:

Նախագահը եղել է նաև Կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ համատեղ ծրագրերի իրականացման կենտրոնում, ծանոթացել վերջինիս գործունեությանը: Ս.Սարգսյանին այստեղ ներկայացրել են կենտրոնի հիմնական նպատակը և ընթացիկ աշխատանքները, նշելով, որ ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված ինստիտուտի ստեղծմամբ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող, տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային և միջազգային ուսումնական ծրագրեր, կվերապատրաստվեն ԿԲ աշխատակիցներ: Կենտրոնում այժմ աշխատում է Երևանից իրենց ընտանիքներով տեղափոխված ԿԲ 58 աշխատակից:

Նշվել է, որ կենտրոնում տարածքներ են հատկացված առևտրային բանկերի, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ-վարկային և ԱՊՊԱ-բյուրոների համար՝ վերջիններիս կողմից այնտեղ ռեզերվային սերվերներով պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ: Տարածքում տեղակայված է նաև տարածքային դրամարկղային կենտրոնը, որի միջոցով կսպասարկվեն տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները: Կենտրոնում իր նիստերն է գումարում նաև ԿԲ խորհուրդը:

Այստեղ առանձին տարածք է հատկացված Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար: 2013թ. սեպտեմբերից իրականացվում է Տնտեսագիտության մագիստրոս ծրագիրը՝ ձևավորված ԿԲ պահանջներին համապատասխան:

Ըստ պատասխանատուների, «Այբ» դպրոցի հետ համատեղ Դիլիջանում կառուցվում է դպրոցի նոր շենք, որի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը: Ներկայումս դպրոցի աշխատանքները կազմակերպվում են կենտրոնում, որտեղ ուսանում է ԿԲ աշխատակիցների և Դիլիջանի բնակիչների 45 երեխա:

Նախագահն այցելել է նաև Դիլիջանի միջազգային դպրոց, որտեղ նրան ներկայացրել են կրթական այդ հաստատության շինանրարական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ 2013թ. հոկտեմբերի դրությամբ դպրոցի շինարարության վրա աշխատել է մոտ 730 մարդ, միջին աշխատավարձը կազմել է 310. 000 ՀՀ դրամ:

2013թ. հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, ըստ պատասխանատուների, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել կրթական, սպորտային, դիզայնի և տեխնոլոգիաների կենտրոնի, բուժկետի, տեխնիկական մասնաշենքների և հանրակացարանների կառուցման ուղղությամբ, ավարտվում են ջրամատակարարման, կոյուղու, ջերմային ցանցի, գազամատակարարման և մալուխային ցանցերի կառուցման աշխատանքները: Ընդգծվել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014թ. սեպտեմբերին՝ առաջին ուսումնական տարում ընդունելով 90 աշակերտի, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից:

Ս.Սարգսյանին այստեղ ներկայացրել են նաև «Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամի առաջիկա ծրագրերը, ըստ որոնց հիմնադրամը տեխնիկական հանձնարարական է մշակում Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակելու նպատակով միջազգային մրցույթ հայտարարելու համար: Հիմնադրամը նաև նախատեսում է վերանորոգել Դիլիջանի քաղաքային այգին՝ մշակութային և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով:

Մեկնաբանություններ (2)

john
ԻՀԱՐԿԷ,«ՉԱՂ ԿԱՏՈՒՆԵՐԻ»ՀԱՄԱՐ ՍԱՐՔՎՈՂ ՏՆԵՐՆ ՈՒ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԵՐԸ,ՆՐԱՆՑ «ՓԻՍԻԿՆԵՐԻ»ՀԱՄԱՐ ՍԱՐՔՎՈՂ ԷԼԻՏԱՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ:ԻՍԿ ԽԵՂՃ ՈՒ ԿՐԱԿ ՍԱՀՄԱՆԻ ԲԵՐԱՆԻՆ ԱՐԴԵՆ ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԱՀՈՒՍԱՐՍԱՓԻ ՄԵՋ ԱՊՐՈՂ ՊԱՌԱՎԱՔԱՐԸ,ԵՐԵՎԻ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՉԷՐ,ԱՅԼ ՄԱՐՍԻ ՎՐԱ...ԴԻԼԻՋԱՆԻՑ ԱՅՆՏԵՂ ԳՆԱԼՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՍԱՏԱՐ ԼԻՆԵԼԸ ԴԱՐԵՐ ԿՏԵՎԵԻՆ...ՀՈ ԷԴ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՎՐԱ ՉԷԻ՞Ն ԾԱԽՍԵԼՈՒ:ԱՄՈԹ ՉԻ՞...
David
Երկու հանճարեղ գլուխ, Խոհերով լի ու ,,վեհաշուք,, . Որտեղ կհասնեն չգիտեն, Ոտքերը դեռ պետք է մարզեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter