HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շանթ Հարությունյան. «Ես շնչահեղձ եմ լինում էս երկրում»

Հարցազրույց նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ

Երեկ Շանթ Հարությունյանը «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով նստացույց է սկսել Երևանի Ազատության հրապարակում:

-Ի՞նչ պահանջ եք դնում հեղափոխության հիմքում: Իշխանափոխությո՞ւն:

-Ես դուրս եմ եկել արժեքների հեղափոխություն իրականացնելու, որի մեջ մտնում է նաև իշխանության տապալումը:

-Ժողովուրդը, կարծես, հոգնած է, այլևս ուժ չունի:

-Ես ի՞նչ անեմ: Ես ինքս մենակ, ճիշտ է, չեմ կարող անել դա, բայց ով որ իրեն հոգնած չի համարում, կամ էլ ասում է՝ ախպեր, ուզում է հոգնած լինեմ, ուզում է հոգնած չլինեմ, իմ մարդկային արժանապատվությունը նսեմացրել են, դուրս եմ եկել փողոց: Ես էլ եմ հոգնած, գիտեք՝ ես հոգնած չե՞մ: Սաղ կյանքս էդ պայքարի մեջ եղա, հոգնած եմ, բայց որ հոգնած եմ, ուրեմն պիտի հաշտվե՞մ իմ արժեքների կորստի, նսեմացման հետ: Ես չեմ կարող հաշտվել:

-Ո՞ր կետից սկսվեց արժեքների կորուստը:

-Վաաբշե հայ ժողովրդի մեջ կարող է հազար տարի կորցված է եղել, ընդհանուր առմամբ, բայց մեր ժողովրի մեջ եղել են շերտեր, ասենք, ծնվել է Դավիթ Բեկ, ծնվել է Մխիթար սպարապետ, Նժդեհ կամ Իսրայելի Օրի, այսինքն՝ կորսված հանրության մեջ միշտ էլ արժեք կրող մարդիկ ծնվել են: Իրենք էլ՝ արժեքներ կրող հայ ժողովրդի այդ հատվածը, մեծ հաշվով կարճատև հաջողություններ կրելով, պարտվել են տարբեր դարերում: Այդ հատվածը պարտված է եղել մեծամասնության հակաարժեքային համակարգին: Հիմա ես ոչ Հուլիոս Կեսար եմ, ոչ Նապոլեոն եմ: Որ ասեմ՝ Դավիթ Բեկը պարտվեց, Նժդեհը պարտվեց, Իսրայել Օրին պարտվեց, Շանթը չի պարտվի կամ որ պարտվի, դրանից ողբերգություն լինի, չէ, ես ուղղակի պայքարում եմ, ես հավատում եմ իմ պայքարի ճիշտ լինելուն, հաղթանակը կլինի, թե չէ՝ դա երկրորդական է:

-Ձեր կարծիքով՝ 2008-ից մինչ օրս կա՞ր հավանականություն հեղափոխություն անելու:

-Լավ էլի, էդ վերլուծությունները չեմ ուզում անել, ունեմ կարծիք:

-Բայց կա՞ր նման պահ, կա՞ր հասունացած պահ:

-Կարծում եմ, որ եթե մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին տուն չուղարկեր, էդ հեղափոխությունը հաղթելու էր, բայց արդյո՞ք դա կլիներ արժեքների հեղափոխություն, թե՞ դառնալու էր սոսկ իշխանափոխություն, կասկածում եմ: Բայց որ իշխանությունը կտապալվեր, եթե Լևոնը տնից դուրս գար, ժողովրդին տուն չուղարկեր, չեմ կասկածում:

-Բայց ասում են՝ Ղարաբաղի անվտանգության հարց կար:

-Դե էդպես միշտ կարելի է ամեն վախկոտություն արդարացնել, ամեն ստորություն բացատրել, ամեն քայլ անել: Ինձ չի հետաքրքրում. էդ ինքը կիմանա՝ ինքը ինչի՞ արեց դա:

-Ինչի՞ց եք հոգնել:

-Հիմա 48 տարեկան եմ, ասենք, կարող է 30-քանի տարի պայքարել եմ այդ արժեքների համար տարբեր ժամանակներում: Փոքր ժամանակ, իհարկե, ավելի քիչ եմ գիտակցել էդ իմ արժեքները, որոնք հոգով-սրտով զգում եմ, ինչքան հասունացել եմ, ավելին եմ հասկացել, ավելին է ձևակերպվել և այլն, և այլն: Ախր, բոլոր պետություններում ապրող ժողովուրդներն ինչի՞ են պայքարում, ինչի՞ են հեղափոխություն անում: Որ նորմալ ապրեն: Ամեն մարդ եթե ուզում է ազնիվ լինի, ուրեմն ազնիվ լինի: Եթե ուզում է սրիկա լինի, ուրեմն թող դատեն, բայց իր իրավունքից թող օգտվի, ուզում է թող հանցագործություն անի, բռնեն-տանեն դատեն:

Բայց հիմա էստեղ էսպես է. ով հանցագործություն չի անում, իրեն են դատում, ով հանցագործություն է անում, չեն դատում: «Ջելսեմինոն՝ խաբեբաների աշխարհում» կարդացած կա՞ք, ասում է՝ էնպես երկիր էր սարքել, որտեղ այոն նշանակում էր ոչ, ոչը՝ այո, գեղեցիկը՝ տգեղ: Հիմա էս մեր երկիրը էդպիսի խաբեբաների երկիր է: Բայց դաստիարակվել եմ էնպես, որ ես շնչահեղձ եմ լինում էս երկրում: Ես գիտեմ, ճանաչել եմ, ծանոթ եմ, տեսականորեն վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ կան բավարար թվով մարդիկ, ովքեր շնչահեղձ են լինում էդ կեղծիքներից, էդ խաբեբայություններից, ու ես որ չեմ կարողանում, հենց ընենց չեմ էլ ուզում մեռնել:

Ըստ էության, հոգնել ենք, որովհետև մարդիկ պայքարում են, որ նորմալ երկրում ապրեն, ոնց որ բոլորը ապրեն, ես էլ ուզում էդպես ապրել, էն էլ չեղավ: Ասենք, 88-ին մտածում էինք, որ շուտ Ղարաբաղը կտան, անկախություն կլինի, կգնանք մեր կյանքով կապրենք, բայց տեսանք, որ Ղարաբաղի անկախությունից հետո ժողովուրդն ավելի շատ բան կորցրեց:

Մեկնաբանություններ (2)

Ed
Du et mijavayrum dznvel u dzevavorvel es. Petqe inchvor chapov pashpanakan nerqin hamakargh dzevavoradz lines. Patkeratsru spyurqum dzevavorvadz ayn hayeri vijak@, ovqer jisht hakarak mijavayrum dznvel medzanaluts heto, hankardz haytnvum en Hayastanum. Nuynisk mahvan jirannerits pakhadz Siriahayer@, ovqer hasel en Hayastan, irants gerakhsir mas@ arden durs e yekel yerkrits.
stepan
kecce shant!!! es el em mtacum qo pes .bayc...hamakarg@ poxelu qo @ntrac cev@ hayastanum utopi e...perq e aveli kosht michocnerov payqarel...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter