
«Ես սկսում եմ հեղափոխություն». երթ՝ նոյեմբերի 5-ին
«Ես սկսում եմ հեղափոխություն» ակցիայի մասնակիցները նոյեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, երթ են սկսելու: Մեկնարկը տրվելու է Ազատության հրապարակից: Երթուղին ճշտվելու է տեղում: Երթի նպատակը, ըստ նախաձեռնության անդամների, այն է, որ ժողովրդին ցույց պիտի տան, որ կա այն ուժը, որը պատրաստ է ամեն ինչի:
«Ով իր մեջ ուժ ու կարողություն է տեսնում, պատրաստ է իր դժգոհությունը ոչ միայն խոհանոցում կնկանը հայտնի, այլև դուրս գա հրապարակային ասի, թող գա միանա: Այդ ժամանակ կընտրենք երթի ուղղությունը և ոչ միայն կընտրենք, այլև գնանք այդ ուղղությամբ: Եվ համոզված եմ, որ ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել մեզ»,- «Հետքին» հայտնեց պահեստի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով նստացույց է անում Երևանի Ազատության հրապարակում:
Մեկնաբանել