HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշվեց «Շնողի օրը»

Նոյմեբերի 2-ին Լոռու մարզի Շնող գյուղում նշվեց «Շնողի օրը»: Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանն  ասում է, որ «Շնողի օր» տոնակատարությունը խորհրդային  տարիներին  եղել է շնողցիների սիրված տոնը:  Վերջին 10 տարներին այն չէր նշվում եւ մոռացության էր մատնվել: Շնողի ավագանին որոշել է վերականգնել այն:

«Նպատակն այն է, որ գյուղը համախմբվի, պառակտումը վերանա: Գյուղում ապրողների կրկնակի չափով շնողցիներ դրսում են` ապրում են Երևանում և արտերկրում: Մենք ցանկանում ենք նաև նրանց կապել իրենց ծննդավայրի հետ»,- ասաց Հովիկ Սահակյանը:  Շնողցի  բանաստեղծ  և դպրոցի ուսուցիչ Արևշատ Ամիրջանյանը,  երգիչ Ալիկ Խառատյանը, գյուղի արվեստի և միջնակարգ  դպրոցների շնորհալի սաները ամեն ինչ արել են տոնական միջոցառման  համար: Տոնակատարությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը: Մարզպետը շնողցիներին շնորհավորեց տոնի առթիվ և հորդորեց նրանց լինել համախմբված. «Եթե լինեք միաբան, եթե լինեք միահամուռ, ապա ավելի արագ և հեշտ կլուծվեն գյուղի առջև ծառացած խնդիրները»:  

Ճարտարապետ Գառիկ Շախկյանը իր խոսքում կարևորեց հայրենի բնաշխարհի նկատմամբ սերը. «Եթե ինչ-ինչ պատճառներով հեռանում ես հայրենի բնաշխարհից, անպայման պետք է հետ նայես: Անհամեստություն թող չհամարվի, եթե ես ասեմ իմ օրինակով, արդեն 46 տարի ես ապրում և աշխատում եմ Երևանում, սակայն ինձ երբեք երևանցի չեմ համարել, մնացել եմ լոռեցի, շնողցի, և երևի դրա հաստատումն է իմ կյանքի  ուղղվածությունը, իմ ստեղծագործությունները և  ուսումնասիրությունները, որոնք  բոլորը նվիրված են մեր բնաշխարհին ու նրա մարդկանց»:

Հայաստանի հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես  Այվազյանը  իր խոսքում նշեց, որ գյուղն է պահում երկրի կերպարը: «Գյուղը որքան շեն,  ամուր և միասնական է, պետությունն այնքան ուժեղ է: Ես համոզված եմ, որ բոլոր քանքարավոր ու դրսում գտնվող շնողցիները պարտավորություն կստանձնեն տարվա  մեջ այս օրը իրենց  ծննդավայր գալու համար»,-ասաց նա:    Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ  Դերենիկ Գաբրիելյանը  բարձր գնահատեց շնողցիների նկարագիրը:  Նա խոստացավ աջակցել Շնողի  միջնակարգ դպրոցում  ֆիզկուլտուրան և սպորտը զարգացնելուն:

«Թեղուտ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Ռուբեն Պապոյանը  ընկերության և «Վալլեքս» խմբի ըկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի անունից տոնի առթիվ նույնպես  շնորհավորեց շնողցիներին. «Մենք հուսով ենք, որ  մյուս տարվա 2-րդ կեսին  ձեզ հետ միասին կստանանք պատրաստի արտադրանք, որն  էլ ավելի կհզորացնի և մեր գյուղերը և մեր ողջ ազգին»,- ասաց նա:

Մանկապարտեզի, արվեստի և միջնակարգ դպրոցի սաների ուժերով տրվեց համերգ:

Գյուղապետ Հովիկ Սահակյանը հայտնեց, որ այսուհետ «Շնողի օր» տոնը կնշվի յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի առաջին տասնօրյակում: 

Մեկնաբանություններ (6)

гор
paron SHAKYAN duk vochte shnoxi toner@ ver hishek ail kazmakerpek chanaparneri u porocneri musr@ havakek.
kolo
paron Sahakian et tatrun xaxalu poxaren kareli e mtacel naev joxovrdi hamar ashxatel vochte sepakan tunn veranorogel o norogox varpeti pox@ chtal musri masin el el kareli e chxosal giuxn darcrel ek krisanoc
shnoghneci
isk qani angam piti havaqen vor du karenas sovorel musre el poghocum chtapel
blduz
michozarman hamar karogha mi puchur simvolik gumara caxsvel, baic vorpesi zibil havaqoghi u mi hatel bernatar qshoghi hastiq bacvi tarekan 1,5 mln drama petq, henc uzenan zibili hamar pogh havaqen hastiq bacelu hamar, aj estegh henc arachine qo nmannern en pateri tak mrtmrtacnelu....
kolikin
kolo molo uzum es ases gyughe gegheckutjan mech u maqrutyan mech bargavachum er?
hmbo
միջոցառումը առիթա գյուղի խնդիրների մասին բարձրաձայնելու ու ուշադրություն գրավելու, իսկ թատրոն խաղալու արվեստին քու նախկին տերնա տիրապետում, իրանից հարցրու էտ ոնց են անում, որ թատրոն խաղալով միլիոններ են յուրացնում ու ոչ թե տունը տարիներով են վերանորոգում, այլ մի ամսում ,Երևան տուն տեղ դնում, ավտոնի, հիվանդանոց յուրացնում....կամ ոնց են գյուղի բյուջեն խայտառակ վիճակում, մինուսով հաջորդին հանձնում ու ասում դե լուծի գյուղի խնդիրները, ինչքանով ես գիտեմ ոչ մի տեղ գրած չկա, որ երեսուն տարվա մեջ մի անգամ Սահակյանն իրավունք չունի տուն վերանորոգելու, երբ ինքնել կիննել տարիներ շարունակ աշխատել են ու իրենց հալալ քրտինքով են աշխատել ... ինքնահաստատման ուրիշ ձևեր գտեք ,տակից թաքուն գործման մեթոդը վաղղուուց հնացելա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter