HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ալեքսեյ Լյուբիմով. «Հայաստանի ավանդույթներն են սնում ժամանակակից մշակույթը»

«Ես շատ եմ սիրում ոչ միայն հայկական երաժշտությունը, այլև հայկական գեղանկարչությունը: Եվ, առհասարակ, հայկական մշակույթը: Էլ չեմ ասում հայկական գրականության մասին»,- ասում է ռուս դաշնակահար, ՌԴ վաստակավոր և ժողովրդական արտիստ Ալեքսեյ Լյուբիմովը, ով հայկական պոեզիայի մեծ սիրահար է:

Վերջինիս խոսքերով՝ վաղուց արդեն թե Հայաստանը, թե հայ ժողովուրդն իր համար շատ հարազատ են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռուս դաշնակահարն իր հիացմունքն արտահայտեց Հայաստանում այն մարդկանց նկատմամբ, ովքեր չնայած տեղի հաճախ ոչ բարենպաստ պայմաններին, դժվարություններին ու կոնֆլիկտներին ոչ միայն շարունակում են իրենց գործունեությունը, այլև օրինակ են ծառայում մյուսներին, թե ինչպես կարելի է ապրել և ստեղծագործել, այն ժամանակ, երբ ամեն ինչ ավերվում է: Ա. Լյուբիմովի խոսքերով՝ հենց այդ մարդկանց շնոհիվ է, որ այսօր հայկական մշակույթը նոր ընթացքի մեջ է,  որին անպայման հետևելու է մեծ զարգացում:

«Այն, որ Հայաստանը հիմնվում է իր անզուգական ավանդույթների վրա, որոնք այսօր ապրում և սնում են ժամանակակից մշակույթը, շատ կարևոր հանգամանք է»,- նշում է ռուս դաշնակահարը:

Ա. Լյուբիմովն ուսանել է Հենրիխ Նեյահաուզի մոտ և դեռևս պատենական տարիքից հետաքրքված է եղել վաղ դարերի երաժշտությամբ: Այժմ Ա. Լյուբիմովը հիշում է, որ փոքր ժամանակ, երբ իր ձեռքն են ընկնում սկավառակներ, որտեղ ներկայացված էր 11-րդ դարից ստեղծված երաժշտությունը, իր մեջ սեր է առաջանում այդ երաժշտության նկատմամբ: Հետագայում նա արդեն լրջորեն սկսում է ուսումնասիրել այդ երաժշտությունը:

Ա. Լյուբիմովը Ռուսաստանում հիմնել է «Այլընտրանք» երաժշտական փառատոնը: Բացի դաշնակահար լինելը, նա նաև դիրիժոր և մանկավարժ է :

«Երևանյան հեռանկարներ» 14-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում Ալեքսեյ Լյուբիմովը մենահամերգով հանդես է գալու նոյեմբերի 7-ին 19:30 Գաֆէսճյան արվեստի կենտրոնում: Իսկ նոյեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ռուս դաշնակահարը ելույթ կունենա գերմանացի դիրիժոր Ստեֆան Վիլլիխի հետ, ով կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter