HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոչ մի եկամուտ, բայց կուտակած միլիոնավոր դրամներ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), որպես պատգամավոր, երբեւէ աչքի չի ընկել: Նա մեկ-մեկ գալիս է ԱԺ նիստերին, առանց աղմկելու նստում է իր տեղում, իրեն հասանելիք կոճակը սեղմում ու կարճ ժամանակ հետո հեռանում է: Այսքանով ավարտվում է պատգամավորի խորհրդարանական գործունեությունը:

Ուսումնասիրելով պատգամավորի գույքի ու եկամուտների հայտարարագիրը` պարզվեց, որ նա իր ընտանիքի անդամների հետ, բավականին լուրջ կարողության տեր է:

Որպես եկամուտ` Կարո Կարապետյանը 2012թ. հայտարարագրել է միայն ԱԺ աշխատավարձը` 3 մլն 124 հազար դրամ, իսկ հաշվին եղած դրամական միջոցները կազմում են 49 մլն դրամ եւ 108 հազար դոլար:

Պատգամավորի կինը` Հասմիկ Ստեփանյանը տարվա, ընթացքում որեւէ եկամուտ չի ունեցել, սակայն նրա հաշվին եղել է 53 միլիոն դրամ եւ 100 հազար դոլար:

Պատգամավորի առանձնատունը Շահումյան գյուղում

Առանց եկամուտ ստանալու դրամական միջոցներ կուտակելու` սովորական քաղաքացուն խորթ երեւույթը առկա է նաեւ պատգամավորի որդու պարագայում: Վիլիկ Կարապետյանը, հայտարարագրելով 0 դրամ եկամուտ, իր հաշվին ունեցել է 85 միլիոն դրամ եւ 260 հազար դոլար:

Ըստ էլեկտրոնային ռեգիստրի, Վիլիկ Կարապետյանը հանդիսանում է «ՇԱՀՈՒՄՅԱՆ ՎԻՆՈ» ՍՊԸ-ի 100 % բաժնետերը:

Հիշեցնենք, որ Կարո Կարապետյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ (2012թ.) ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշել էր, որ ունի 2 բնակելի տուն, մեկ հողամաս, 6 մլն 460 հազար դրամի բաժնետոմս: Թեեւ շահութաբեր բաժնետոմս ունի, սակայն Կարո Կարապետյանը որպես եկամուտ ներկայացրել է միայն ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ 3 մլն 143 հազար 440 դրամ:

Մեկնաբանություններ (1)

շնորհքով հայ
Շա՜-ատ ապրեն հարուստ ու շնորհքով հայերը, քյասիբ - քյուսուբներին էլ արագ վերացնել է պետք, կամ երկրից վռնդել: Այն ժամանակ ապահով ու բախտավոր տղեք կլինեն միայն ու երկիրն էլ կարգին երկրի կնմանվի!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter