ԼՂՀ վարչապետը հանդիպել է համայքապետերի հետ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ հանդիպել է հանրապետության համայնքների ղեկավարների համար Ստեփանակերտում անցկացվող դասընթացների մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Ողջունելով համայնքապետերին` վարչապետը կարևորել է նրանց համար կազմակերպվող սեմինարները` գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Ա. Հարությունյանն անդրադարձել է պետական և տարածքային կառավարման առանձնահատկություններին, նշելով, որ ՏԻՄ կայացման գործընթացում համայնքների ղեկավարներից շատ բան է կախված: Նա խորհուրդ է տվել հետամուտ լինել համայնքային խնդիրների լուծմանը` այդ գործում հնարավորինս ներգրավելով նաև դրսում ապրող համագյուղացիներին»,- նշված հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը համայնքի ղեկավարներն իրենց հուզող հարցերով դիմել են վարչապետին, դրանց պատասխանելով` Ա. Հարությունյանը պարզաբանումներ է տվել համայնքների բյուջետավորման արդյունավետ գործընթացի կազմակերպման, տեղական մուտքերի հավաքագրման, գյուղամերձ տարածքների մշակման և այլ հարցերի լուծման վերաբերյալ` տեղեկացնում է ԼՂՀ կառավարությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել