HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյան. «Ոստիկանության կողմից եղել է ուժի ոչ իրավաչափ կիրառում»

Այսօր «Ազատություն Շանթին և մյուս ձերբակալվածներին» ակցիային մասնակցող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, «Հետքի» հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 5-ին Օպերայի տարածքում տեղի ունեցած դեպքին, ասաց, որ ոստիկանությունը պարտավոր էր կանխել այն:

«Եթե չի կանխել, ապա ունեցել է դիտավորություն: Եվ ես կարծում եմ, որ սա հերթական սադրանքն էր մեր իրավապահ մարմինների կողմից, և նրանց կողմից ուժի ոչ իրավաչափ կիրառում էր»,- ասաց Զ. Փոստանջյանը: Ըստ պատգամավորի՝ դեպքի վայրում եղել են սադիչներ, ինչը կարելի է տեսնել տեսագրության մեջ: «Կան մարդիկ, ովքեր հանգիստ կանգնած են, և ինչպես են գալիս սադրում: Եվ քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք են: Ո՞ւր են այդ անձինք: Ինչո՞ւ նրանց կալանքի տակ չեն վերցրել: Բացի այդ՝ Շանթը նախապես հայտարարել էր, որ իր  մոտ կան այս տեսակի ապրանքներ, ոստիկանությունը պարտավոր էր այդ ամբողջ երթի անվտանգությունն ապահովել, պարտավոր էր դրանց գնահատական տալ: Հետևաբար, եթե չի տվել գնահատական, ապա պատասխանատվությունը կրում է հենց ոստիկանությունը»,- նշեց նա:

Զ. Փոստանջյանի խոսքով՝  Շանթ Հարությունյանը և մնացած կալանավորվածները քաղբանտարկյալներ են, ովքեր բանատախցում են գտնվում իրենց քաղաքական հայացքների համար: Իսկ մեր հարցին, թե «Ժառանգությունը» կմիանա՞ նրանց ազատ արձակելու պահանջին, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Ի՞նչ եք կարծում, ես այստեղ եմ ինչի՞ համար: Ես գտնում եմ, որ իրավապահ մարմինները գործել են օրենքից դուրս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter