
Վարդան Պետրոսյանին տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց
Այս պահին Վարդան Պետրոսյանին շտապօգնության մեքենայով տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց: Նրան պատգարակով դուրս բերեցին դատարանի շենքից:
Թեպետ ժամը 17:00-ից ավարտվել էր Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի ընտրության գործով դատական նիստը ու դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, այդուհանդերձ` ավելի քան 5 ժամ անց՝ 22:45-ին հրապարակվեց որոշումը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանքը` որպես խափանման միջոց:
Չնայած մտավորականների ու արվեստագետների ստորագրություններով երաշխավորագրի, հօգուտ Վարդան Պետրոսյանի ստացված դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության, ըստ որի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հարվածի ժամանակ գտնվել է կամ ետընթացի կամ կանգնած վիճակում, այդուհանդերձ դատարանը որոշեց կալանավորել Վարդան Պետրոսյանին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել