
Իշխան Զաքարյանի առջև խնդիր է դրվել
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով վերահսկիչ պալատի գործունեությանը, նշեց, որ իրենք բոլորն էլ պատասխանատվություն ունեն, պետք է աջակցեն, որպեսզի ՎՊ-ն նորմալ աշխատի:
«Եվ պետք է աշխատենք, որ այդ նորմալ աշխատանքի արդյունքում վերանան այն խախտումները, այն թերացումները, այն չարաշումները, որոնք, իրոք, ճիշտ են, որոնք, իրոք, կան, և պատկան մարմինները պետք է տան իրենց գնահատականը: Իրականությանը պետք է համապատասխանի… Նոր խոսքեր կան, գնահատականներ կան, քննդատություներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և մենք պետք է ձեռնպահ մնանք նման քննարկումներից, քննադատություններից` անհիմն»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Ըստ վերջինիս` դրա համար էլ ՎՊ նախագահի և նրա աշխատակազմի առջև խնդիր է դրվել, որպեսզի վերհանեն այն խնդիրները, որոնք իրականությանը համապատասխան են: «Ոչ թե հնչեցվեն Ազգային ժողովի ամբիոնից, գնահատականներ տրվեն, բայց արդյունքում իրավական որևէ խախտում չլինի: Դա շատ կարևոր հանգամանք է, և վերահսկիչ պալատի նախագահի ուշադրությունը ես հրավիրել եմ այդ հանգամանքի վրա, որ հիմնավորվի, հետո նոր ներկայացվի այդ ամբիոնից»,- նշեց ԱԺ նախագահը:
Մեկնաբանել