
ՎՊ նախագահը վերահաստատվեց իր պաշտոնում
Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվել է վերահսկիչ պալատի նախագահի նշանակվելու հարցի քվեարկությունը: Հիշեցնենք, որ երկրի նախագահի առաջարկությամբ է նշանակվում ՎՊ նախագահը, իսկ ԱԺ-ն հավանություն է տալիս դրան` քվեարկությամբ:
Սերժ Սարգսյանն առաջարկել էր ՎՊ նախագահի պաշտոնում նշանակել Իշխան Զաքարյանին: Քվեարկության արդյունքների համաձայն` անվավեր քվեաթերթիկներ չկային, 88 կողմ և 13 դեմ ձայներով ՎՊ նախագահի պաշտոնում նշանակվեց Ի. Զաքարյանը: Վերջինս ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, ԱԺ-ին` իր թեկնածությունը ևս մեկ անգամ հաստատելու համար, ինչը, ըստ նրա, ավելի պարտավորեցնող է, քան առաջին անգամ ընտրվելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել