
Մերժեցին Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը
Ազգային ժողովը 10 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ մերժեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը:
Կողմ են քվեարկել «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորները, իսկ ձեռնպահ` Ալեքսանդր Արզումանյանը:
Կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի անունից պատգամավոր Գալուստ Սահակյանն հայտարարեց, որ քաղաքական հիմնական ուժերը դեմ էին քվեարկությանը, սական իրենք այն այն մարդիկ են, որ քաղաքական դաշտ են եկել Ղարաբաղի հիմնահարցով եւ Ղարաբաղը մեր բոլորի գերխնդիրն է:
«ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը չեն մասնակցելու քվեարկությանը` արտահայտելով իրենց տհաճությունը նմանատիպ քննարկման վերաբերյալ»,- ասաց նա: ԲՀԿ-ն նույնպես չմասնակցեց քվեարկությանը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԼՂՀ-ի հարցը քաղաքական ուժերի ձեռքում մանրադրամ չի կարող լինել:
Քվեարկությանը չմասնակցեց նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զոհրաբյանը: Անկախ Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ չի ցանկանում վտանգել սահմանում կանգնած զինվորի անվտանգությունը եւ չի մասնակցելու քվեարկությանը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել