
Պատգամավորը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին` պատճառաբանելով, որ անցնում է այլ աշխատանքի: Այդ մասին այսօրվա ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թե առաջիկայում ինչ պաշտոն է զբաղեցնելու Խաչիկ Հարությունյանը, առայժմ պարզ չէ:
Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին: Իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Լուս.՝ panorama.am-ի
Մեկնաբանել