
1.5 մլն դրամ՝ հինգ եւ ավելի երեխա ունենալու համար
«Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ» ծրագրով 2014թ. պետական բյուջեով նախատեսվում է 2 419.2 մլն դրամի չափով ծախս: 2013թ. համեմատ գումարի չափը չի ավելացել: Ծրագրով նախատեսվող նպաստ ստացողների թվաքանակը նախատեսվում է 11.200 մարդ, իսկ նպաստի ամսական չափը՝ 18.000 դրամ:
2014թ. հաշվարկներում հաշվի է առնվել ԱՎԾ 2012թ. փաստացի ծնված երեխաների թվաքանակը` 42.333 մարդ, իսկ 2013թ-ին՝ 43.071 մարդ, որից 3-րդ եւ ավելի երեխաների թիվը՝ 6.504 մարդ:
Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան դեպքում պահպանել միանվագ նպաստի չափը 50.000 դրամ, իսկ 3-րդ եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում կիրառել տարբերակված նոր մոտեցում` ներդնելով ընտանեկան դրամագլխի համակարգը` կանխիկ վճարելով 500.000 դրամ, ինչը 70.000 դրամով ավելին է 2013թ. համեմատ:
3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը սահմանվել 1 մլն դրամ, իսկ 5 եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում` 1.5 մլն դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել