HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Պուտինի այցը Հայաստան

Երեկ մեկօրյա աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով հանդիպում է ունեցել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Նախարարները քննարկել են Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ երկկողմ նոր պայմանագրերի համաձայնեցման գործընթացի մասին, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպման ընթացքում:

Բանակցությունների օրակարգում է եղել ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որն ուղղված է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք կարևորվեց նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը։

Հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter