HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտանիքը մնացել է դրսում. նրանց բնակարանն ամբողջովին այրվել է

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին դժբախտ դեպք տեղի ունեցավ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում: Ժամը 17:30-ի սահմաններում հաշված րոպեների ընթաքում այրվեց Ատոմ Սիմոնյանի բնակարանը: 

Բնակարանից միայն կարողացան փրկել երեք երեխաներին և Ատոմի երկրորդ կարգի հաշմանդամ մորը՝ 63-ամյա Սեդա Սիմոնյանին, իսկ թե ինչ մնաց բնակարանից կարող եք տեսնել լուսանկարներում: Հիմա նրանք ապրում են իրենց բարեկամի տանը, ով Ռուսաստանում է և շուտով պետք ընտանիքով հետ վերադառնա Հայաստան, հետևաբար ընտանիքը հայտնվելու է փողոցում:

Ատոմի մայրը, տիկին Սեդան, նոր է ողնաշարի վիրահատություն տարել, խնամքի ու բուժման կարիք ունի, սակայն ցանկությունը մեկն է՝ իրենց տունը կանգուն տեսնել, նույն բանն է երազում նաև տան ամենափոքր անդամը՝ հնգամյա Զավենը, ով տունն այվելու ամբողջ գիշեր լաց է եղել:

Ատոմը և իր կինը մշտական աշխատանք չունեն և տունը վերակառուցելու գործում ակընկալում են բարի մարդկանց միջամտությանը և օգնությանը: Նա նաև դիմել է բանկերի երկարաժամկետ վարկ վերցնելու խնդրանքով, սակայն մերժել են, նշելով, որ վարկը երիտասարդների համար է. հիշեցնենք, որ Ատոմը Սիմոնյանը 33 տարեկան է: 

Ձեր օգնությունը կարող եք ուղարկել սույն հաշվեհամարներով՝

ԿՈՆՎԵՐՍ բանկ հ/հ 1930044804170100 
ՅՈՒՆԻԲԱՆԿ հ/հ 9051410200786283/ 24100234040400
Հարցերի և և այլ տեղեկատվության համար դիմեք ինձ +374 77 818 743 հեռախոսահամարով կամ անհատական նամակով: 
Հարգանքներով Սմբատ սարկավագ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter