HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքի «Պուրպիկը» բեմադրել է «Ագահ փայտահատը»

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը նոյեմբերի 18-ին հանդես եկավ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի դպրոցում:
Արթուր Ղարիբյանի անվան հայկական հանրակրթական դպրոցի աշակերտները և գյուղի փոքրիկները հնարավորություն ունեցան դիտելու և հետևելու «Պուրպիկ»-ի դերասանների կատարողական արվեստին: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը: 

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ և օժանդակությամբ «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը Կուլիկամ գյուղի դպրոցում անվճար ներկայացրեց «Ագահ փայտահատը» բեմադրությունը: 

Թատրոնը գործում է 2004 թվականից, ստեղծվել է Լիանա Խլոյանի և Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի նախաձեռնությամբ: Դեռևս 2001 թվականին, ժամանելով Ախալքալաք և տեսնելով տեղի հայության անմխիթար վիճակը, թատրոնի ղեկավարը որոշում է տեղափոխվել Ջավախք և նվիրվել տեղում տիկնիկային թատրոնի ստեղծմանը` նպատակ ունենալով թատրոնի ներկայացումներով օգնել Հայ առաքելական եկեղեցու ծավալած քարոզչական աշխատանքներին, մարդկանց  մերձեցնել  քրիստոնեական հավատքին և մայր եկեղեցուն:

«Պուրպիկ» տիկնիկային թատրոնի դերասանական կազմը ստեղծվել է Ախալքալաքի հայկական դպրոցների սաներից, ովքեր այսօր ուսանում են հայաստանյան տարբեր բուհերում: Տիկնիկային թատրոնն իր խաղացանկում ունի չորս ներկայացում՝ «Մհերի տունը», «Պոչատ աղվեսը», «Ագահ փայտահատը» և «Հիսուսի ծնունդը»:
«Պուրպիկ» տիկնիկային մանկապատանեկան թատրոնն իր խաղացանկով հյուրախաղերով հանդես է եկել Թբիլիսիում, ինչպես նաև շրջագայել է Ախալքալաքի  հայկական գյուղերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter