HY RU EN

Անի Հովհաննիսյան

«Ձեռքերդ հեռու մեր աշխատավարձերից». ակցիա կառավարության շենքի մոտ (լուսանկարներ)

Այսօր կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ բողոքող քաղաքացիները:

Նրանց էին միացել նաեւ բանակում սպանված զինվորների ծնողները: Հավաքվածները պահանջում էին չեղյալ համարել կառավարության «հակասահմանադրական» որոշումը:

 Նրանք հանդիպեցին կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ, ումից պահանջում էին բանավոր պատասխանել իրենց բոլոր հարցերին: Վերջինս անընդհատ նշում էր, որ ինքը բանավոր պատասխանելու պատրաստ չէ, եւ եթե քաղաքացիներն ունեն գրավոր նամակ, կարող է վերցնել:

Քաղաքացիները նրան հանձնեցին գրավոր նամակը, որն էլ վերցնելուց հետո Ալեքսանդր Ղազարյանն անմիջապես հեռացավ: Ցուցարարները նրա հետեւից սկսեցին վանկարկել. «Վախկոտ», «Պատասխան»: