Նախատեսվում է տնկել 1,5 մլն ծառ
Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը 2010թ-ից նախաձեռնել և իրականացնում են «Անմեղ նահատակի հիշատակին» շարժումը, որը նախատեսում է մինչ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը Հայաստանի ողջ տարածքում տնկել 1.5 մլն ծառ:
Հերթական ծառատունկը տեղի կունենա վաղը՝ ժ.11:00 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այգու հարակից տարածքում:
Ծառատունկին մասնակցելու է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել