
Վերաբացվեց Գերմանիայի դեսպանության շենքը (լուսանկարներ)
3 միլիոն 200 հազար եվրոյով վերակառուցվել է Հայաստանում Գերմանիայի դեսպանության շենքը: Շինարարությունը տևել է երկու տարի` 2011թ. հունիսից մինչև 2013 թ. նոյեմբեր:
Այսօր, պաշտոնական վերաբացման արարողության ժամանակ դեսպան Ռայներ Մորելը նշեց, որ շինարարական ու վերակառուցման աշխատանքների ժամանակ դեսպանատան շենքը շարունակել է գործել և ամեն աշխատանքային օր սպասարկել է քաղաքացիներին: «Այս վերակառուցումն ասես սրտի բաց վիրահատություն լիներ»,- կատակեց դեսպանն ու ևս մեկ անգամ հայցեց դեսպանատան աշխատակիցների և այցելուների ներողամտությունը վերանորոգման աշխատանքերի արդյունքում առաջացրած անհարմարությունների համար:
Դեսպանության շենքի վերակառուցման շինաշխատանքները հանձնարարված են եղել գերմանական և հայկական ընկերություններին:
Բացման արարողությանը, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, ներկա էր նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այս լուսանկարներներում դեսպանության շենքն է` նախկինում և այժմ` վերակառուցումից հետո:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել