
Ռուսաստան-Հայաստան՝ 2-2, այսօր՝ Եգիպտոս-Հայաստան
Երեկ թուրքական Անթալյայում կայացել է տղամարդկանց շախմատի աշխարհի թիմային առաջնության առաջին տուրը: Հայաստանի հավաքականը 2-2 է խաղացել Ռուսաստանի հետ: Կրամնիկ-Արոնյան, Մովսեսյան-Կարյակին, Հակոբյան-Գրիշչուկ, Սարգսյան-Նեպոմնյաշչի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
Մյուս հանդիպումներում միեւնույն 2,5-1,5 հաշվով Գերմանիան հաղթել է Եգիպտոսին, Ադրբեջանը՝ Թուրքիային, Չինաստանը՝ Հոլանդիային, Ուկրաինան՝ ԱՄՆ-ին:
Այսօր կկայանան Եգիպտոս-Հայաստան, ԱՄՆ-Ռուսաստան, Չինաստան-Ուկրաինա, Ադրբեջան-Հոլանդիա, Գերմանիա-Թուրքիա մրցավեճերը:
Լուս.՝ armchess.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել