HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի բանակցային մշակույթը. Ստեփան Խզրթյան

Բուն TV

Բանախոսության հիմքում ընկած է «Բանակցության ազգագրություն» թեմայով մշակութային ուսումնասիրությունը, որի նպատակն է ուսումնասիրել բանակցության հայկական մշակույթին բնորոշ որոշ արտահայտիչ հատկանիշներ՝ հիմնվելով Հոֆստեդի մշակութային ցուցիչների վրա: Առցանց տեսահարցման միջոցով ստացված նախնական արդյունքների համաձայն, հայկական մշակույթին բնորոշ են դիրքային, անհատական և առնական հատկանիշները: Մյուս երկու՝ անորոշության մերժում և երկարաժամկետ մոտեցում ցուցիչներով ուսումնասիրությունները դեռ շարունակվում են:

Ըստ հարցվածների՝ հայկական բանակցություններին բնորոշ վարքը նվազ արդյունավետ է, քան բանակցային ավելի գործառական ոճերը: Սա հիմք է մտածելու, որ առկա են բանակցությունները դիտելու երկու հարացույց՝ ավանդական, պատմական արմատներ ունեցող մոդելը և գլոբալ՝ շահերին միտված մոդելը: Այն, ինչ բնորոշ է հայկական բանակցություններին, համարվում է անարդյունավետ, և հակառակը՝ այն, ինչ արդյունավետ է, «հայկական» չէ: Ստացվում է, որ հարցվածները բանակցությունները դիտում են երկու հակադիր, բայց նաև փոխլրացնող մտավոր մոդելներով:

Այս հակադիր մոդելների առկայությունը ծնում է լարվածություն, որը հնարավոր է դառնալ Հայաստանում բանակցության հասարակական ինստիտուտի վերափոխման շարժիչ ուժը:

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ
Շնորհակալություն Ստեփան . Բավականին բայցեր ինձ համար բացահայտեցիք : Հաճախ ինձ թվում է մեր երկրում ՄՇԱԿՈՒՅԹ-ը առհասարակ չի ընկալվում որպես արժեք , և դժվարությամբ եմ հավատում , որ Հայաստանի բանակցային մշակույթը կդիտարկվի որպես արժեք :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter