HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բալլադներ

Նաիրա Հայրապետյան 

սկիզբը

Բրիտանացի երաժշտագետ և ռոք երաժշտության քննադատ Սայմըն Ֆրիթը «pօwer» (հզոր, ուժեղ) բալլադի մեկնաբանությունը տեսնում է սոուլ արտիստների չափազանց էմոցիոնալ կատարումների մեջ: Այս առումով նա հատկապես ընդգծում է Ռեյ Չարլզին, այնուհետև  Էրիկ Բորդոնին, Թոմ Ջոնսին և Ջո Կոկերին, ում կատարումներում իրենց հզոր ազդեցությամբ ընդգծվում են ոչ  միայն  վոկալային առումով զգացմունքային ներդրումները, այլև առանձին երաժշտական մասեր` էլեկտրական կիթառի, հարվածային գործիքների սոլո կատարումների, իսկ երբեմն` երգչախմբային կառուցվածքով:

Մեկ այլ մասնագետի` Չարլզ Ահարոնի մեկնաբանությամբ «pօwer» բալլադներն ի հայտ են եկել վաղ 70-ականներին, երբ ռոք աստղերը փորձում էին իրենց երաժշտությամբ, ժամանակակից լեզվով ասած, մեսիջներ փոխանցել իրենց լսարանին: Ահարոնի պնդմամբ` բալլադների այս տեսակը հատկապես ամերիկյան երաժշտական դաշտ ներխուժեց 1976թ-ից սկսած, երբ FM-ային ռադիոկայանների շնորհիվ վերածնվեցին, նոր կյանք ստացան մինչ այդ ծնված և ինչ-որ առումով արդեն ապրած այնպիսի երգեր, ինչպիսիք էին Led Zeppelin-ի «Stairway to Heaven»-ը (1971թ.), Aerosmith-ի «Dream on»-ը (1973թ.), Lynyrd Skynyrd-ի «Free Bird»-ը (1974թ.), Carpenters-ի «Goodbye to Love»-ը (1972թ.) և այլն: «Power» բալլադի օրինակ կարող են համարվել նաև «Love Hurts» երգի Nazareth խմբի տարբերակը (1975թ.), ինչպես նաև`  Kiss - «I Still Love You» (1982թ),  Scorpions- «Still Loving You» (1984թ),  Heart-«What About Love» (1985թ) և այլ երգեր: 

 Led Zeppelin -Stairway to Heaven 

 

Բալլադների ամենահայտնի ու թերևս մեծ պահանջարկ վայելող տեսակն է բլյուզ-բալլադը: . Այս երաժշտական տերմինն օգտագործվում էր դեռևս  19-րդ դարի վերջից` բնութագրելու համար  անգլո-ամերիկյան և աֆրո-ամերիկյան ոճերի միախառնումից ծնված նոր, բայց պոպուլյար երաժշտությունը: Առաջին բլյուզ-բալադները հենց այս շրջանում ծնվեցին:

20-րդ դարում այսպես էին բնորոշում նաև դանդաղ տեմպով ներկայացվող, հիմնականում պարզ, սենտիմենտալ նշանակությամբ երգ-պատումները` արտահայտված բլյուզի ոճով: Դրանց բնորոշ էին հիմնականում հերոսական կերպարներին նվիրված պատմություննե. նրանք սովորաբար ազնիվ, աշխատասեր, հայրենասեր մարդիկ էին, որոնցից շատերը իշխանության տեսանկյունից անգամ կարող էին հակահերոսներ համարվել` ինդուստրիալիզմի կլանիչ, հակաժողովրդական բարքերի, աղքատության դեմ դուրս եկած անհատներ, ովքեր, սակայն,  սիրված էին ժողովրդի կողմից… Այս երգերը կատարվում էին և’ սևամորթ, և’ սպիտակամորթ երաժիշտների կողմից` հիմնականում ուղեկցվելով բանջոյի կամ կիթառի նվագակցությամբ`  բլյուզի ֆորմատով: Ամենահայտնի բալլադները նվիրված են Ջոն Հենրիին, Քեյսի Ջոնսին,  Վայրի Բիլ Ջոնսին, Սթեգըր Լիին և Ջոն Հարդիին:

Ջոն Հենրին, օրինակ,  ֆիզիկական ուժի և տոկունության, ինչպես նաև մարդկային արժանապատվության, ռասայական ու, առհասարակ, համերաշխության խորհրդանիշն էր: 2-րդ աշխարհամարտի տարիներին նրա կերպարը ԱՄՆ-ի կառավարության կողմից մշտապես օգտագործվում էր քարոզչական նպատակներով: Նրա մասին հորինված երգերը կամ պատմությունները մասսայականացվում էին և կատարվում տարբեր երաժշտական ոճերով, ժանրերով` բլյուզ, ֆոլկ, ռոք…  Հայտնի «Ջոն Հենրիի բալլադը» երգը կատարվել է բազմաթիվ նշանավոր և երիտասարդ երաժիշտների կողմից` Ջերրի Լի Լյուիս, Վան Մորիսոն, Ջոնի Քեշ, Բրյուս Սփրինգսթին, Ջո Բոնամասա, Փինք Անդերսոն և ուրիշներ: 

Joe Bonamassa-The Ballad of John Henry


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter