HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության աշխատակիցներն այցելել են «Քաղաքացիական գիտակցության» ՀԿ-ի նախագահի տուն

«Քաղաքացիական գիտակցության» ՀԿ-ն տեղեկացնում է, որ այսօր առավոտյան «ՔԳ» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի բնակարարն են այցելել ոստիկանության աշխատակիցները և տեղեկացրել, որ երեկ ոստիկանության վարչություն ահազանգ է եղել, որում մասնավորապես նշել են, թե Ն. Սամսոնյանը պատրաստվում է այսօր ինչ-որ բռնություններ կատարել: Ինչպես արդեն գիտեք, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն ևս այսօրվա` «Ընդդեմ Մաքսային Միության» նախատեսվող միջոցառման կազմակերպիչներից է: Այժմ տեղի ունեցածը պարզաբանելու համար Ն. Սամսոնյանը գնում է ոստիկանություն:

Ստորև ներկայացնում ենք Նարեկ Սամսոնյանի Facebook-յան ստատուսը. «Ժողովուրդ ջան, քիչ առաջ մեր բնակարան են այցելել ոստիկանության աշխատակիցները և ինձ տեղեկացրեցին, որ երեկ ոստիկանության վարչություն ահազանգ է եղել, որում նշվել է, թե իբր ես այսօր պատրաստվում եմ ինչ-որ բռնություններ կատարել: Հիմա տեղի ունեցածը պարզաբանելու համար ես գնում եմ ոստիկանություն, եթե չեմ սխալվում՝ քաղաքային վարչություն: Հույս ունեմ, որ այս միջադեպը կապ չունի այսօր նախատեսվելիք միջոցառման հետ (ինչպես արդեն գիտեք` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն ևս այսօրվա ` «Ընդդեմ Մաքսային Միության» նախատեսվող միջոցառման կազմակերպիչներից է): Այնուամենայնիվ, բոլոր իմ ընկերներին, մեր կազմակերպության անդամներին և համակիրներին կոչ եմ անում այսօր` ժամը 13.00-ին, լինել Ազատության հրապարակում, որտեղից կմեկնարկի ՀՀ քաղաքացիների հավաքը»: 

Լուսանկարը` «Ինքնիշխան Հայաստան» ֆեյսբուքյան խմբից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter