
Ոստիկանը` լրագրողներին. «Խնդիր չստեղծեք, խնդիր ստեղծեք` պրոբլեմ կունենաք» (լուսանկար, տեսանյութ)
Ոստիկանները փակել են Հյուսիսային պողոտան
Այսօր` 16:00-ի սահմաններից մինչև 17:30-ը Հյուսիսային պողոտայում` Պուշկին տանող ճանապարհի վրա մի խումբ ոստիկաններ փակել էին ճանապարհը: Քաղաքացիները ստիպված էին շրջանցել ոստիականական պատը` ճանապարհը շարուանկելու համար: Ներկա ոստիակններից մեկը հայտեց, որ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով են փակել ճանապարհը: Այլ պարզաբանումներ ստանալ ոստիակններից չհաջողվեց: Երբ ոստիկանները տեսան, որ նկարահանում է կատարվում` փորձեին արգելել` նշելով, որ մենք «օպերատիվ ինֆորմացիային իրավունք չունեք տիրապետելու»:
«Գործը պետք է թողվի, ձեր հարցին պատասխանի՞» - նշեց ոստիակններից մեկը:
Այնուհետև մի ոստիկան դիմեց հավաքված լրագրողներին, ովքեր փորձում էին պարզաբանում ստանալ ստեղծված իրավիճակի կապակցությամբ.
«Խնդիր չստեղծեք, խնդիր ստեղծեք` պրոբլեմ կունենաք: … կտանեն ցույց կտան»:
«Պաշարվածների» մեջ էր նաև «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարիտրոսյանը, ով համոզված էր, որ ոստիկանների այս քայլն իր դեմ է ուղղված:
«Երևի մտածում են, որ մենակով պետք է Բաղրամյան 26-ը գրավեմ», - ասում էր Ա. Մարիտիրոսյանը` հավելելով, որ տեղիք չի տալու ոստիակնների «պրովոկացիաներին»:
Նա նշեց, որ չի պատրաստվում այլ ճանապարհներով շարունակել իր ուղին, քանի որ եթե իր ճանապարհը այդտեղով է անցնում և իրեն չեն թողնում անցնել, ապա կսպասի այնքան ժամանակ, մինչև ոստիականական պատը բացվի:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ մոտակայքում ոստիկանները նույն կերպ փակել են նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ճանապարհը: Մոտ մեկ ժամ անց ՀՀ դրոշը ձեռքին եկավ և Ա. Մարտիրոսյանին միացավ Զ. Փոստանջյանը:
Նա նշեց, որ իրենց ճանապարհը փակել էին Բուզանդի փողոցի վրա` առանց պարզաբանում տալու: Այն հարցին, թե ինչն է ճանապարհը փակելու պատճառը, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Երևի պետք է գուբերնատորին հարցնել` Սերժ Սարգսյանին: Իր պաշտոնը գուբերնատորն է, որը ստանձնել է ՌԴ-ի կողմից` Հայաստանում ներակայնալու»:
Այնուհետև Զ. Փոստանջյանն ու Ա. Մարտիրոսյանը սկսեցին հեգնական երկխոսությունը` ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
-Պարոն Մարտիրոսյան, դուք ի՞նչ վտանգ ենք ներկայացնում պարոն Պուտինի համար:
-Պարոն Պուտինի համար չգիտեմ, բայց ՀՀ իշխանությունների համար շատ մեծ վտանգ:
-ՌԴ նախագահի գալու կապկցությամբ հատուկ անվտանգության միջոցառումների շրջանակում են մեր տեղաշարժի իրավունքը սահամանփակել: Կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչու է ձեզանից վախենում պարոն Պուտինը:
-Հաստատ ինքը չի վախենում, Հայաստանի իշխանություններն են վախենում:
-Ո՞ր իշխանությունները, Պուտինի ներկայացվա՞ծ;
-ՀՀ դե ֆակտո իշխանությունները՞:
-Գուբերնատո՞րն է վախենում: Իսկ գուբերնատորին ի՞նչ եք արել, որ այդպես վախենում է ձեզանից:
-Ես բարի մարդ եմ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել