
«ՀՀԿ-ի տատին»` ԱԺ դարպասների մոտ
Ազգային ժողովի դարպասների մոտ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ընթացող ակցիայի մասնակիցներին քիչ առաջ մոտեցավ «ՀՀԿ տատի» անունով հայտնի կինը, ով սկսեց քննադատել ակցիայի մասնակիցներին, ինչին ցուցարարները պատասխանեցին միայն ժպիտով:
Քիչ անց տատիին մոտեցավ ակտիվիստներից մի կին, որը, մեկնելով նրան հազար դրամանոցը, ասաց. «Առ էս հազար դրամը, որ էդքան գոռում ես»:
Դրան ի պատասխան` «ՀՀԿ-ի տատին» սկսեց վիրավորել կնոջը և հանգստացավ միայն ոստիկանների միջամտությունից հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել