HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դրանք էդ բաներն են… ինքնաթիռի… լյոտչիկներ»

ԱԺ նիստերի կիսադատարկ դահլիճում օրվա երկրորդ կեսից քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, թե օրենքի փոփոխության արդյունքում անձն ինչքան գումար է ստանալու, որպեսզի հանրության համար շոշափելի դառնա պատկերը: Հ. Հակոբյանը նշեց, որ հաշվարկները մի քիչ տարբեր են: Ըստ նրա` կա կենսաթոշակառուի անձնական գործակից և մինչև 25 տարվա ստաժ ունեցողների համար յուրաքանչյուր տարվա գործակիցը կազմում է 0,4: Նրա ասելով` հաշվարկի կարգի համաձայն` ներկայացված օրենքի նախագծով կարող են 10 տարվա ստաժի դեպքում 1 տարվա արժեքը բարձրացնել իրենց հաշվարկներով 700 դրամ:

Ն. Փաշինյանն էլ նշեց, որ 10 տարվա ստաժ ունեցողը, օրինակ, եթե նախկինում ստանում էր 20.000 դրամ, օրենքի փոփոխության արդյունքում ստանալու է 24.000 դրամ, և այդ դեպքում 32.000 դրամ ստացողը ո՞նց է դուրս գալու աղքատության գծից: «4.000 դրամով թոշակը բարձրացնում եք, բայց եթե մենակ գազի գինը հաշվենք, շատ ավելի մեծ է»,- նկատեց պատգամավորը:

«2013 թ. համար 10 տարվա ստաժ ունեցողի կենսաթոշակի չափը կազմելու է 14.800 դրամ` ներկայումս գործող բանաձևով: Առաջարկվող բանաձևի դեպքում կկազմի 21.000 դրամ` այսպես ասած 42 % աճ տեղի կունենա»,- ասաց նախարար Ա. Ասատրյանը:

Նախարարի ելույթից հետո ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

Ն. Փաշինյանը շարունակեց իր դիտարկումները ներկայացնել` ասելով, որ օրենքի փոփոխության արդյունքում իրականում աննշան բարձրացում է արվում: «Ի՞նչ է ստացվում, որ իրականում կենսաթոշակի չափով աննշան բարձրացում է կատարվում ներքին, այսպես ասած` աղքատության գծից ներքև գտնվողների համար, և էն մարդիկ, ովքեր շատ երկար տարիներ աշխատել են, և նրանք հույս ունեին, որ այդ թոշակների բարձրացումն իրենց վիճակն էապես կբարելավի, հիմա, ըստ էության, նրանցից վերցնում են, մյուսներին ոչինչ կամ գրեթե ոչինչ չենք տալիս»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի` ստացվում է այնպես, որ շատ աշխատածներից վերցնում են, իսկ քիչ աշխատածներին, ըստ էության, ոչինչ չեն տալիս:

Հ. Հակոբյանը չհամաձայնեց` ասելով, թե «մի քիչ այդպես չէ», և ինչքան շուտ փախնեք, խուսափեք այս համակարգից, այդքան լավ: «Մենք ի՞նչ ենք ասում. ասում ենք` կարճ ժամկետ աշխատողների համար մի քիչ բարձրացնենք, բայց բոլորինը բարձրացնենք, երկար ժամկետներինը բարձրացնենք, եթե մեկը 50 տարի է աշխատել, մենք նրա 10 տարին էլ ենք բարձրացնում: Մենք ունենք մինչև 170 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիներ, դրանք էդ բաներն են… ինքնաթիռի… լյոտչիկներ»,-մանրամասնեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը, ում խոսքով` սոցիալապես ավելի արդար է 50.000-ը 52.000 դրամ դարձնելը, որպեսզի ներքին շեմը բարձրացնեն բոլորի համար:

Նկատենք, որ Հ. Հակոբյանի «լյոտչիկներ» բառի փնտրտուքից որոշ պատգամավորների մոտ` հենց ՀՀԿ խմբակցությունից, անսքող ծիծաղ առաջավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter