
Արծվիկ Մինասյանը շփոթեց Ներսես Երիցյանի պաշտոնը
Քիչ առաջ ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին` «պարոն նախարար»-ով: Դահլիճում ներկաները ծիծաղեղին` ուղղելով պատգամավորին: Ի պատասխան դրա` Ա. Մինասյաննն ասաց, որ մինչ հիմա իր հեռախոսի մեջ Ներսես Երիցյանի հեռախոսի համարը դիմաց գրվել է «նախարար»:
Ի դեպ, նշենք նաև, որ Ազգային ժողովի նիստի երկրորդ հատվածը, որն սկսում է 14:30-ին, տեղի է ունենում կիսադատարկ դահլիճում: Գուցե դրա պատճառներից է «մեծ» ընդմիջման ժամը, որը պատգամավորներից ոմանք անցկացնում են ԱԺ բուֆետում: Այսօր զավեշտալի էր այն հանգամանքը, որ ժամը 14:35 րոպեին ԱԺ նիստերի դահլիճում ներկա էր ընդամենը մեկ պատգամավոր` Նիկոլ Փաշինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել