HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը մերժել է չաշխատող մայրերին երեխայի խնամքի նպաստ տալու մասին օրինագիծը

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ:

Նախագծով առաջարկվում էր մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը տարածել նաև չաշխատող ծնողներից մեկի կամ միակ ծնողի, որդեգրողի, խնամակալի վրա` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը (ներկայումս նպաստ ստանալու իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողների վրա):

Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը այն պատճառաբանությամբ, որ փոփոխությունը կառաջացնի մոտ 16 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծով, այնպես էլ ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:

Մեկնաբանություններ (4)

Zhenyakhud
Amen teghic Ktren vor Irene harstanan, talanchiner de bav e joghovrdy hashvin apreq
ՎՐԵԺ
Հա բա՞, իրանք հո իրանց զուգարանի թղթից փող չե՞ն կտրի ու տան չաշխատող մայրերին։ Ո՞ւմ է պետք նման պետությունը, որ ՈՉԻՆՉ չի անում ժողովրդի համար՝նրա արյունը խմելուց բացի
tufraf
This is beyond disgusting. These theives sit there in the expensive suits paid for by money stolen from the people of Armenia and deny a pittance of a payment to women in desperate situations. How can they live with themselves and if any of them go to Church - i hope they are all struck down by the wrath of God. The members of government of this country are amongst the scum of the world in terms of honesty, integrity and morality.
սիլվա
Ծնվել է իմ երկրորդ տղա թոռնիկը և ոչ-մի ֆինանսական օգնություն և ոչ մի ակնկալիք, իսկ վաղը կուղարկեն պարտադիր ծառայության և կասեն հայրենիքի պաշտպաններն են առանց մտածելու, որ նրանց պետք է գոնե կաթի գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter