HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Կարապետյանը «Серебряный Бор»-ում մեծ հողատարածք ունի

Ռուսական «Ведомости» թերթն այսօր հրապարակել է իր հետաքննությունը Մոսկվայի հարավում գտնվող հայտնի «Серебряный Бор» հանգստյան գոտու տարածքների սեփակաանտերերի մասին:  

Դրանց մեջ մեծ տարածք ունի նաև «Տաշիր գրուպի» սեփակատեր Սամվել Կարապետյանն է (հասարակության մեջ առավել հայտնի է Տաշիրի Սամո մականվամբ):

«Серебряный Бор»-ում  Խորհրդային միության տարիներին ամառանոցներ ունեին  բարձրաստիճան պաշտոնյաները եւ օտարերկրյա դիվանագետները: Խորհրդային տարիներին այստեղ գտնվող 200 ամառանոցներից 11-ը պատկանում էր Ներքին գործերի նախարարությանը, 5-ը` Ազգային անվտագության կոմիտեին, 16-ը` Մոսկվայի խորհրդին: Այստեղ էին նաեւ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի հանգստյան տները, Արգենտինայի, Ճապոնիայի, ֆրանսիայի, Անգլիայի դեսպանատների աշխատակիցների ամառանոցները:

Այստեղ այսօր ամառանոցներ ունեն միլիարդատեր Դավիդ Յակոբաշվիլին, Վագիթ ԱլեքփերովըԼեոնիդ ՖեդունըՍերգեյ Կոժևնիկովը, Գրգորի Բերյոզկինը եւ այլն:

«Серебряный Бор»-ում  ամառանոցներ ուեն նաեւ պետական դումայի պատգամավորները:

Մանրամասները` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter