HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրահարկ հյուրանոցի նախագիծը մերժեցին

Երևանի քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, տեղի է ունեցել նախօրեին: Օրակարգային հարցերի թվում էր Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման ներդրումային ծրագրի էսքիզային առաջարկության ներկայացումը:

Քաղաքաշինական խորհրդի 30 անդամներից ներկա են եղել 27-ը, որոնց մասնակցությամբ  մասնագիտական ակտիվ և շահագրգիռ քննարկում է ծավալվել դեռևս 2010թ. ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից մշակված և երեկվա նիստում ներկայացված առաջարկի շուրջ:

Արդյունքում՝ 24 կողմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ քաղաքաշինական խորհուրդը որոշել է  հավանություն տալ ներկայացված վայրում առաջարկվող ծավալատարածական լուծումներին: Միաժամանակ, որոշվել է ընքացք տալ  գործընթացին՝ նախագծի հաջորդ փուլում նկատի առնելով խորհրդի անդամների արված առաջարկությունները և դիտողությունները: 

Օրակարգի հաջորդ հարցը Արամի 36 հասցեում նախատեսվող 20 հարկանի հյուրանոցի նախագծի քննարկումն էր, որը ներկայացվել է ճարտարապետ Ալբերտ Կարոյանի կողմից: Այս նախագիծը քաղաքաշինական խորհրդի անդամները միաձայն մերժել են՝ առաջարկելով սահմանափակել հյուրանոցի հարկայնությունը՝ նկատի առնելով հարակից շենքերի բարձրությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter