
Մարդու իրավունքերի օրը Երևանում (լուսանկարներ)
Ազատության հրապարակից այսօր մեկնարկեց մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված երթը:
Երթին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական շարժումների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ քաղաքացիներ:
Այս օրը որպես տոն` նշվում է աշխարհի բազմաթիվ խոշոր քաղաքներում. Հայաստանի մայրաքաղաքը նույնպես բացառություն չէր:
Ոստիկանությունը, կարծես թե այդ առիթով, երթի մասնակից քաղաքացիների համար «տոնական զեղչեր» արեց` թույլ տալով նրանց բացի մայթից քայլել նաև փողոցներով, որոնք, սովորաբար, փակվում են այլ երթերի, քաղաքացիական անհնազանդության դրսևորումների ժամանակ: Ոստիկանության կողմից խաղաղ երթի մասնակից ոչ մի քաղաքացի բերման չենթարկվեց:
Երթն ավարտվեց այնտեղ, որտեղ սկսվել էր` Ազատության հրապարակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել