
Պատգամավորները բարձրացրին իրենց աշխատավարձը, ընդունեցին պետական բյուջեն եւ գնացին տուն
Ազգային ժողովը արագ տեմպերով քննարկեց արտահերթ համարվող մի շարք օրենքներ, եւ քաղաքական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, օգտվելով «կոճակ սեղմող» պատգամավորների ծառայություններից, ընդունեցին դրանք՝ ավարտելով կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջանը:
Պատգամավորները ընդունեցին բոլոր օրինագծերը այդ թվում՝ 73 կողմ 37 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագիծը, որով մի քանի հարյուր հազարով բարձրացվելու է նաեւ պատգամավորների վարձատրության չափը, ինչպես նաեւ 2014թ. Պետական բյուջեն՝ 70 կողմ, 40 դեմ 1 ձեռնպահ ձայներով:
Տեղեկացնենք, որ նշված երկու նախագծերին էլ դեմ են քվեարկել ընդդիմադիր եւ ԲՀԿ-ական պատգամավորները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել